Լուրեր
Աշխատում են, եթե նորերը չաշխատեին՝ երկիրը կոլապսի մեջ կլիներ

Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից անցել է ավելի քան մեկ տարի: Շատերը պնդում են, որ նոր իշխանություններն իրենց հնարավորությունների սահմաններում արել են այն ամենը, ինչ կարող էին: Արդյո՞ք իշխանությունն արդեն սպառել է իրեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության փոխնախագահ Միքայել Դովլաթյանը նշեց, որ այս ժամանակահատվածը պատմական կտրվածքով ընդամենը մեկ պահ է, ակնթարթ, շատ քիչ ժամանակ է փոփոխություններ անելու համար, և այդ ընթացքում հնարավոր չէր իրականացնել այն ամենը, ինչի մասին իշխանության եկած ուժի ներկայացուցիչները խոսում էին հարթակներից:

«Այլ բան է, որ հանրությունը, որ հանրությունը, որի ուժերով իրականացավ այս գործընթացը, սպասելիքներ ունի. մարդն ուզում է, որ ամեն ինչ լինի արագ և իր հետ կապված լինի: Դա մարդու բնությունն է, նրան ոչ կարելի է մեղադրել, ոչ փոխել, միշտ է այդպիսին եղել… Մարդկանց պետք է բացատրել, որ արագ փոփոխությունները կբերեն ավելի վատ իրավիճակի: Պետք է ամեն ինչ դնել նժարի վրա, հասկանալ՝ ուր ենք գնում, ինչ ծրագրեր կան. պատմական տարբեր փոփոխությունների ժամանակ միշտ այդպես է եղել: Փոփոխությունների բարդ ժամանակներ ենք ապրում»:

Կինոռեժիսորի խոսքով՝ նոր իշխանությունները հանձն են առել փոփոխությունները. «Իհարկե նրանք աշխատում են, եթե չաշխատեին, երկիրը կոլապսի մեջ կլիներ: Իսկ արդյունքները ե՞րբ կտեսնի ժողովուրդը, ինձ թվում է ոչ մեկ-երկու տարվա մեջ: Փոփոխությունն արդեն կատարվել է մարդու մեջ, նրա հավատի ու մտածելակերպի մեջ: Բարդ գործընթաց է, երբ մարդն սկսում է իրեն փոխել»:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *