ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի Սինգապուրում առաջին հանդիպումից ի վեր Փհենյանը 12 միջուկային հրթիռ է արտադրել։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության զեկույցը։
Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի մի շարք օբյեկտներում ակտիվությունը կարող է վկայել այն մասին, որ երկիրը շարունակում է միջուկային զենք մշակել։ Մասնավորապես, ամերիկյան հետախուզությունը տարաների առաքում, բեռնատարների գործածում և օբյեկտներում մեծ թվով մարդկանց աշխատանք է արձանագրել։ Հյուսիսային Կորեան կարող է 20-60 միջուկային ռումբ ունենալ։