Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիին պաշտոնապես մեղադրանք են առաջադրել, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։
Օկրուաշվիլին մեղադրվում է հունիսի 20-21-ը Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ բռնի գործողությունները կազմակերպելու, ղեկավարելու և դրանց մասնակցելու մեջ։
Հանցանքի հաստատման պարագայում նրան 6-9 տարվա ազատազրկում է սպառնում։