Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Կարծում ենք՝ ճիշտ կլինի ստեփանակերտյան ռեժիմին հեռացնել մինչ ընտրությունները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը։

Ի՞նչ դիտարկումներ ունեք Արցախում տեղի ունեցող գործընթացների հետ կապված: Նկատի ունեմ այն հանգամանքը, որ Սամվել Բաբայանը հավաքել է անհրաժեշտ թվով ստորագրությունները և նշում է, որ եթե քաղաքական ուժերի հետ քննարկումներն արդյունք չտան, իրենք ստիպված կլինեն փողոցային պայքարի դիմել:

– Արցախում փողոցային պայքար պետք է սկսվի նախկին ավտորիտար իշխանությունների մնացորդներին հեռացնելու և Արցախում նույնպես հայ ժողովրդի իշխանությունը հաստատելու համար: Այնպիսի իշխանություն, որի հիմնական օրակարգը կլինի ՀՀ-ին Արցախի դե յուրե միացման գործընթացն ավարտին հասցնելը, այլ ոչ թե Արցախի կեղծ անկախությունը կամ այն օտար տերությունների մանդատին հանձնելը: Պայքարը պետք է մղվի հանուն դրա և ոչ մի դեպքում չծառայեցվի օտարին, նեղ անձնական կամ խմբակային շահերի սպասարկմանը: Համոզված ենք, որ անկախ մոտակա ամիսներին դեպքերի զարգացման ընթացքից՝ Արցախում ի վերջո հաղթելու է մեր ներկայացրած այս օրակարգը:

«Սասնա ծռերն» ընտրություններին մասնակցելո՞ւ է, ունենալո՞ւ եք նախընտրած թեկնածու։

– Մենք կարծում ենք, որ Արցախի մարզում նույնպես պետք է տեղի ունենան այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում: Փաստացի 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո Արցախը վերածվել է հակահեղափոխության օջախի: Արցախում իշխանության են մնացել նախկին ռեժիմի մնացորդները, որոնք անընդհատ արհեստական լարվածություն են ստեղծում Հայաստանի նորընտիր իշխանությունների հետ հարաբերություններում և սպասում են հարմար պահի հակահեղափոխական գործողություններ իրականացնելու և նախկին ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ: Ինչպես ասացի, Արցախի ներկայիս իշխանություններին պետք է անհապաղ հեռացնել և Արցախում նույնպես հաստատել հայ ժողովրդի իշխանություն: Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք կարծում ենք, որ ճիշտ կլինի ստեփանակերտյան ռեժիմին հեռացնել մինչ ընտրությունները, սակայն եթե դա չհաջողվի, ապա Արցախը Հայաստանին դե յուրե միացնելու գաղափարի շուրջ համախմբված քաղաքական միավորները ընտրություններին իրենց միասնական թեկնածուով մասնակցության բերելով՝ պետք է փորձեն այդ գործընթացը ծառայեցնել Արցախի մարզում արմատական փոփոխությունների հասնելուն:

Ինչքանո՞վ եք կիսում այն մոտեցումը, որ Ռուսաստանն ուզում է այս ընտրություններով խորացնել Երևանի ու Ստեփանակերտի միջև անջրպետը և այնտեղ ձևավորել ՀՀ իշխանություններին ոչ լոյալ իշխանություն։

– Ռուսաստանի Դաշնությանը հաջողվել է Հայաստանի Հանրապետությունը մտցնել ԵԱՏՄ-ի կազմ, և նա քայլեր է ձեռնարկում Ադրբեջանին ևս ԵԱՏՄ-ի կազմ մտցնելու, ապա նաև ամբողջ Այսրկովկասն իր ազդեցության տակ վերադարձնելու ուղղությամբ: Սակայն Ադրբեջանը գին է պահանջում դրա համար, և այդ գինը առնվազն Արցախն է: ՌԴ-ն ջանքեր է գործադրում, որպեսզի Արցախը հնարավորինս հեռացնի Հայաստանից, վերցնի նրա կառավարումը, հանձնի Արցախը Ադրբեջանին և այն Ադրբեջանի կազմում մտցնի ԵԱՏՄ: Դեպի Արցախի մարզ կատարած մեր ավտոերթի ընթացքում, որը կրում էր Միասնության գաղափարը, մեզ համար պարզ դարձավ, որ արցախաբնակ մեր հայրենակիցները համամիտ են մեզ հետ և չեն տեսնում Արցախը որևիցե այլ կարգավիճակում, քան որպես Հայաստանի մարզ: Հաշվի առնելով այս ամենը՝ հաստատականապես պնդում ենք, որ թույլ չենք տալու Արցախի տարանջատումը Հայաստանից և կանխելու ենք ցանկացած նման փորձ:

Կալանավորումից առաջ Քոչարյանը հայտարարեց, որ ունի այնտեղ նախընտրած թեկնածու, հնարավո՞ր է նախկին համակարգը փորձի դիմադրության ու հակահեղափոխության օջախն ամրացնել Արցախում։ Ո՞վ կարող է լինել այդ թեկնածուն։

– Նախկին համակարգը ամենօրյա ռեժիմով փորձեր է կատարում ամրապնդվել Արցախում և Արցախը վերածել հակահեղափոխության որջի: 5-րդ շարասյունը համատեղ ուժերով լծվել է Արցախը ՀՀ-ից տարանջատելու գործին: Ռոբերտ Քոչարյանը և 5-րդ շարասյան այլ ներկայացուցիչներ ամեն բան անելու են այս գործում հաջողության հասնելու համար: Սակայն անկախ նրանց ջանքերից՝ հայ ժողովուրդը մնում է միասնական և թույլ չի տալու իր որևիցե մասնիկի, այդ թվում և արցախաբնակ հայության տարանջատումը հայ ժողովրդից: Անկախ նրանից, թե ով կլինի 5-րդ շարասյան թեկնածուն, նա փորձելու է անջրպետ ստեղծել Ստեփանակերտի և Երևանի միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում