Tuesday, 23 04 2024
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում

Արարատյան դաշտում լուրջ իրավիճակ է ստեղծվելու, Վայոց ձորում վիճակն էլ ավելի սուր է

«Առաջին լրատվական»-ի զրույցը Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի հետ նվիրված է գինու-կոնյակի շուկայում ընթացող  վերջին զարգացումներին:

– Տպավորություն է, որ մեր կոնյակագործների մոտ լուրջ խնդիրներ են առաջացել: Ոլորտին մոտիկ մարդիկ խոսում են, որ գործարանների պահեստներում կեղծ կոնյակի բավականին  քանակություններ կան, որ վերջին ամիսներին դժվարությամբ են արտահանում կամ ընդհանրապես  չեն կարողանում արտահանել:

– Կոնյակի արտադրությունը ենթադրում է այդ ապրանքի վաճառք առաջիկա 50 տարիների կտրվածքով՝ որպես լուրջ սեգմենտ: Ոչ լուրջ սեգմենտը առաջիկա 10 տարիների կտրվածքով պետք է նախապատրաստվի և մտնի շուկա: Սա նշանակում է, որ պետությունը պետք է երաշխավորի, որ 50 տարվա ընթացքում իրենից կախված չեն լինի այնպիսի ֆորս-մաժորային իրավիճակներ կամ գլոբալ փոփոխություններ (խոսքը իրավական դաշտի մասին է), որոնք  փաստի առաջ կկանգնեցնեն արտադրողներին: Այդպես է եվրոպական երկրներում: Հայաստանի նման երկրների դեպքում հասկանալի է, որ 50 տարվա մասին մտածելը լուրջ չէ, բայց գոնե 10-15 տարվա կայունությունն անհրաժեշտություն է:

– Աշխարհն աննախադեպ արագությամբ փոխվում է: Գիտությունը ամենատարբեր ոլորտներում, այդ թվում և՝ գինեգործության ու կոնյակագործության, պարբերաբար նորամուծություններ է առաջարկում, այդ թվում և՝ կեղծիքների դեմ պայքարի: Պետությունը ինչպե՞ս կարող է երաշխավորել 10-15, առավել ևս 50 տարվա կայունություն՝ այն դեպքում, երբ   գործնականում անհնարին է կեղծն ու «անկեղծը» զանազանել, իսկ ռուսական շուկան թե՛ քաղաքական, թե՛ զուտ տնտեսական նկատառումներով գիտության նորարարություններն է կիրառում: 

– Վերջին 10 տարիների ընթացքում գիտության զարգացման արդյունքում այս ոլորտ նոր մեթոդներ ու չափորոշիչներ մտան, նոր պահանջներ առաջացան: Արտադրողները նոր ստացվող սպիրտի հետ կապված այդ չափորոշիչները պահում են: Մոտ 5 տարի առաջ սկսեց կիրառվել կոնյակի սպիրտի ստուգման ածխածնի իզոտոպի մեթոդը, հետո՝ ջրածնի իզոտոպի, հետո՝ թթվածնի:  Հիմա մտցնում են ազոտի իզոտոպային ստուգումը: Այդ կերպ ամեն անգամ փորձում են կեղծարարության  դեմ պայքարել, կեղծ կոնյակի չափորոշիչները ի հայտ բերել: Շուկայի  գնորդները գնել են սպիրտներ և տվյալ պահին գործող մեթոդներով անալիզի ենթարկել, սակայն այդ ժամանակվա օրենսդրությամբ ամեն ինչ նորմալ է եղել: Հետո՝ նոր չափորոշիչների կիրառմամբ, հասկացել են, որ նախկինում իրենց խաբել են: Ընդ որում, խաբեության երկու դրսևորումներ են եղել: Մի դեպքում խաբողն իմացել է, որ կեղծ արտադրանք է «սաղացնում» գնորդի վրա: Մյուս դեպքում՝ Հայաստանի շուկան փչացել էր  այն աստիճանի, որ   ոչ միայն գնորդը չգիտեր, որ կեղծ սպիրտ է գնում, այլև վաճառողն ինքն էլ  չգիտեր, որ իր վաճառած սպիրտը կեղծ է: Գնալով այս իրավիճակը խորանում էր:

– Տարիներ առաջ պատմեցին մի դեպքի մասին, երբ գործարարներից մեկը 4 ֆուռ կոնյակ է արտահանում Եվրոպա: Մինչ մեքենաները տեղ կհասնեին, այստեղ ոլորտի ղեկավարները տեղեկանում են, որ ընդունող երկրում դրանք լուրջ ստուգման են ենթարկվելու: Ապրանքատիրոջը անմիջապես տեղեկացնում են: Սա մեքենաները հետ է կանչում, նոր, չկեղծված պարտիա է բարձում, ուղարկում: Ընդունող երկրում ապրանքը ստուգվում է ու պարզվում, որ «չկեղծվածն» էլ ամբողջությամբ կեղծ է: Ինչևէ: Վստահ եմ, որ  Ձեր նշածը ԵԿԳ-ին չի վերաբերում:

– Ֆրանսիացիները ԵԿԳ-ն գնելուց հետո եղած ամբողջ պաշարից նմուշներ ուղարկեցին եվրոպական լաբորատորիաներ՝ բոլոր հնարավոր և ապագայում ենթադրվող մեթոդներով անալիզների:  Այդ առումով ԵԿԳ-ն լավ վիճակում է, որովհետև, լինելով դասական արևմտյան ընկերությանը, ժամանակին հասկացավ շուկայի վիճակը և  երբեք ոչ մի միլիլիտր կեղծած չլինելով՝ 2002-2004թթ. ժառանգություն մնացած ամբողջ կասկածելիից ազատվեց, մաքրելով  իր պաշարները՝ ապագայի համար ապահովագրեց իրեն: Սովետի օրոք ևս մեծ քանակությամբ կեղծում էին ամենատարբեր մեթոդներով՝ հիմնականում օգտագործելով շաքար, ինչը 10 տարի առաջ դեռ հնարավոր չէր բացահայտել: Հիմա շուկան խորքից ուսումնասիրելով՝ հասկանում ես, որ կեղծ սպիրտների շուրջ 80%-ը  միտումնավոր կեղծված է, մնացածը՝ նախկինից մնացած, չիմացության արդյունք է:

– Եվ ամբողջ այդ կեղծ սպիրտի և դրանից պատրաստված կեղծ կոնյակի սպառողը ռուսական շուկան է: Ոչ մի կայացած շուկա նման կեղծ արտադրանք չի ընդունի սպառման:

– Հարցն այն է, որ հիմնական սպառող ռուսական շուկան ևս արդեն  չի ընդունում այդ կեղծ ապրանքը՝ կիրառելով  իմ կողմից վերևում նշված իզոտոպային պարամետրերը: Բայցև պարադոքս է, որ չի էլ բարձրացնում գնվող՝ արդեն բարձրորակ սպիրտի արժեքը: Վերջին փուլում ռուսները սկսել են  իրականացնել շատ կոշտ, ճնշող, հայկական սպիրտը իրենց շուկայից դուրս մղող  քաղաքականություն: Եվ դա արվում է միտումնավոր: Ստիպում են, որ հայ արտադրող-արտահանողներն աշխատեն «արժեք պլյուս սիմվոլիկ շահ» տիրույթում: Փոխարենը  դիվերսիֆիկացնում ու բարձրացնում են ներսի սպիրտների տեսակարար կշիռը: Սկսել են գնել Ադրբեջանում պաստրաստված չամիչի սպիրտ: Սրանք սպիրտներ են, որոնք իզոտոպային ստուգումների պահանջներին համապատասխանում են, բայց պատրաստված են ոչ թարմ խաղողից:  Օրենքի դաշտում ամեն ինչ ճիշտ է, բարոյական դաշտում՝ միանշանակ ոչ:

– Բայց այդ ամենն իր մեջ լավ բան է էլ պարունակում՝ այն առումով, որ ի վերջո հայաստանյան դաշտը կմաքրվի կեղծ սպիրտներից, կեղծ խմիչքներից ընդհանրապես, և գործարանատերերը անորակ, կեղծ սպիրտներ ներկրելու փոխարեն կսկսեն գյուղացուց խաղող գնել, ինչը գրեթե չէր արվում վերջին տասնամյակում:

– Իրոք, դա կա: Ընդհանուր այս իրավիճակի լավ կողմն այն է, որ անցած տարվանից խաղողի գինը սկսել է բարձրանալ և հաստատ շարունակելու է բարձրանալ:  Վստահ եմ, որ այս տարի կգ-ն 150 դրամից պակաս չի մթերվելու՝ հատկապես, որ որքան էլ ռուսների վարած քաղաքականությունը նպաստող չէ, այդուհանդերձ ռուսական շուկայում կոնյակի վաճառքի, հետևաբար և  արտահանման ծավալները մեծացել են: Գնի որոշակի, ոչ մեծ աճ ևս կա: Փաստորեն 2013-14թթ. այս ոլորտում սկսված ճգնաժամը, որը կանխատեսվում էր, թե կտևի մոտ 4-5 տարի, անցավ: Հիմա որակական ճգնաժամի փուլ է, որը կտևի մինչև 2022թ., որից հետո կունենանք բավականին մաքուր դաշտ: Բայց դեռ կան ոչ քիչ արտադրողներ, որոնք ունեն հսկայական քանակությամբ կեղծ արտադրանք ու պատվեր նույն ռուսական շուկայից:

Տնտեսական կոլապսի պատճառով այս ոլորտում սկսված ճգնաժամը ամբողջությամբ ավարտվեց այս տարի: Հարցն այն է, որ իզոտոպային բավականին բաղադրություն, շատ ավելի բարձր թույլատրելիից, ունեն էկզոտիկ որոշ բույսեր, դրանց թուրմերը, դրանցից ստացված սերմերը, մելասը և այլն: Դրանց որոշ քանակությունից ստացված սպիրտների ավելացումը  ցորենի սպիրտին բերում է միջինացված այն տվյալները, որոնք ունի իսկական խաղողի սպիրտը: Փաստորեն այս կերպ էլ հնարավոր  է դարձել կեղծելը, բայց այս ամենում լավն այն է, որ կեղծիքի ծանրության կենտրոնը դուրս է գալիս Հայաստանից՝ մնալով ԱՊՀ-ում:

– Այս պահվածքով ռուսները քաղաքակա՞ն նպատակներ են հետապնդում, տնտեսակա՞ն, թե՞ երկուսը միաժամանակ:

– Այս ամբողջ գործընթացում ռուսների նպատակն է մեծացնել իրենց սպիրտների դաշտը: Սրանց շուկայի 93%-ը 3-5 տարեկան կոնյակներն են: Այդ շուկայում հայկական կոնյակները գտնվում են 7-ից 10-15%-ի միջակայքում, դրա համար շատ ցավագին է ազդում մեզ վրա:  Ինչպես արդեն նշեցի, մենք օգտագործում ենք հին սպիրտներ, որոնց ծագումը չգիտենք, իրենք օգտագործում են նոր սպիրտներ, որոնց ծագումը գիտեն: Իրենք լավագույնս  օգտագործում են այդ պահը:  Երկրորդը՝ օգտագործում են ադրբեջանական սպիրտի գործոնը, որն ի սկզբանե 20%-ով մեզանից առաջ է, քանի որ շրջափակում չկա, հավելած, որ Իրանի շնորհիվ չամիչի խնդիր չունեն, մոնիտորինգի խնդիր չունեն իրենց ներսում: Մինչդեռ Հայաստանը դանդաղ, բայց վեր  է ածվում իրավական պետության: Դրանով իսկ մեր  կեղծ սպիրտը մրցունակ չի ադրբեջանական կեղծ սպիրտի հետ:

– Այդ դեպքում մեզ ավելի ձեռնտու չէ՞ զբաղվել գինու արտադրությամբ:

– Մեր ընդհանուր արտահանման մեջ կոնյակի մասնաբաժինը աստիճանաբար նվազում է, և դա շարունակվելու է, քանի որ արտադրողները զգում են գինու առավելությունները:  10 տարի առաջ Հայաստանում արտադրվում էր 5 մլն լիտր գինի, հիմա՝ 10 մլն լիտր: Այս տարի գինու խաղողը կատաստրոֆիկ քիչ է լինելու: Իմ հաշվարկներով՝ այն 30 դրամով թանկ է մթերվելու նախորդ տարվանից: Եվ տարեցտարի մթերման գներն աճելու են, որովհետև այգիներ չեն հիմնվում: Հանրապետությունում ֆիլոքսերա է տարածված: Ճիշտ է, օրենք ընդունվեց, որ կարելի է ֆիլոքսերադիմացկուն այգիներ հիմնել, բայց մյուս կողմից՝ նման այգի հիմնողը բարոյական պատասխանատվություն ունի կողքի այգետերերի նկատմամբ, որոնց այգիները կվնասվեն: Իհարկե, նման այգի տնկողը անում է օրենքով, բայց դա կարող է բերել բավականին վտանգավոր հետևանքների հարևանների, տրադիցիոն, տեղական սորտեր մշակողների համար: Նոր այգի հիմնելը բավականին թանկ հաճույք է, կարելի է ասել՝ սովորական հողագործին անհասանելի: Հետևաբար Արարատյան դաշտում կարող ենք լուրջ իրավիճակի առաջ հայտնվել: Վայոց ձորում վիճակն էլ ավելի սուր է: Օրենքն արգելում է այդտեղ ֆիլոքսերադիմացկուն այգի հիմնել, բայց դա ծիծաղելի է, որովհետև Արցախից Վայոց ձորով է բերվում տրանզիտ ամբողջ ապրանքը, այստեղից նույն ճանապարհով է տարվում: Դրա համար էլ Արենի սորտի խաղողի նկատմամբ այդքան մեծ հետաքրքրությամբ հանդերձ՝ Վայոց ձորում խաղողագործության ոլորտում լուրջ ներդրումներ չեն արվում: Վիճակի վրա էապես ազդում է նաև անհարկի բարձր հարկային քաղաքականությունը: Գինի և կոնյակ արտադրողները հումքը ձեռք են բերում առանց ԱԱՀ-ի ու ակցիզի, իսկ վաճառում են ԱԱՀ-ով և ակցիզային հարկ վճարելով: Իհարկե, որոշ ժամանակ անց ԱԱՀ-ն վերադարձվում է, բայց մինչ այդ տնտեսությունը խեղդվելով է աշխատում: Այդուհանդերձ՝ իրավիճակը դեպի վատը չի գնում, եթե մոռանանք ֆիլոքսերայի գոյությունը, որը ոլորտի համար կատաստրոֆիկ է: Պաշտոնական տվյալներ չկան, բայց դատելով եղած խոսակցություններից՝ 400-450 հա վարակված այգի կա հանրապետությունում: Այսինքն՝ ֆիլոքսերան հանրապետությունում շատ արագ զարգանում է: Ուղղակի գյուղացիները չեն ճանաչում, պետք է քանդեն ու քանդում են, մոնիտորինգ չի արվում կամ եթե արվում էլ է, ապա գաղտնի է պահվում, որ լարվածություն չառաջանա: Բայց լարվածություն լինելու է ու թերևս՝ շատ լուրջ, որովհետև խաղողի գինը սկսում է բարձրանալ, այստեղ կարող են մարդիկ լուրջ եկամուտներ ունենալ ու… ստիպված են լինելու այգիները քանդել: Մյուս կողմից էլ՝ երբ ինձ հարցնում են այգի հիմնելու մասին, խորհուրդ եմ տալիս առայժմ սպասել, չտնկել, որովհետև այս ոլորտում կատարյալ անորոշություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում