Այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 09։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Հարություն Ա․-ի վարած Subaru մակնիշի և 26-ամյա Գոռ Կ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել կանաչապատ հատվածի վրայով ու բախվել «Հայմամուլ» ընկերությանը պատկանող կրպակին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Փաստի առթիվ նյութեր են նախապարաստվում: Նշվում է, որ ըստ թեստի արդյունքների՝ վարորդները եղել են սթափ: