Իրանի իշխանությունները ազատ են արձակել հուլիսի 13-ին Հորմուզի նեղուցում կալանած լցանավի անձնակազմի անդամներին, հաղորդում է CNN-ը։
Նշվում է, որ իրանական կողմն ազատ է արձակել Հնդկաստանի 9 քաղաքացիների, որոնք գտնվել են M/T RIAH լցանավի վրա։
Հայտնի է, որ տեղեկությունը հաստատել է Հնդկաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռավիշ Կումարը։
«Նրանք շուտով Հնդկաստան կուղևորվեն»,-ասել է Կումարը։