Համաքաղաքացիների առջև իր ելույթի ժամանակ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երախտագիտություն է հայտնել ռուս, չինացի, հնդիկ և թուրք մասնագետներին՝ երկրի տնտեսության հարցում օգնության համար։
«Ես երախտագիտություն եմ հայտնում ռուս փորձագետներին, որոնք մշտապես մեզ հետ պահպանում են երկխոսությունը և խորհրդակցություններ անցկացնում»,-ասել է Մադուրոն։
Վենեսուելայի նախագահի խոսքով՝ վերոնշյալ պետությունների օգնության շնորհիվ երկրի տնտեսությանը հաջողվեց փոխել մոդելը՝ նավթի գներից կախված չլինելու համար։ Մասնավորապես, զարգանում է գյուղատնտեսական ոլորտը։