Ամերիկացի բարձրաստիճան գեներալ Ջոն Հայթենին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ, հաղորդում է Military.com-ը։
Սակայն նշվում է, որ գեներալը չի խոստովանում իր մեղքը և հերքում է բոլոր մեղադրանքները։
Հստակեցվում է, որ Հայթենն ԱՄՆ միջուկային և տիեզերական, ինչպես նաև հակահրթիռային պաշտպանության ուժերի հրամանատարն է։
Պարբերականի համաձայն՝ գնդապետ Քեթրին Սփլեթսթոսերը հայտարարել է, որ 2017-ին համաժողովից հետո գեներալը հյուրանոցի իր սենյակ է գնացել, նստել մահճակալին և սիրախաղ սկսել։ Դրանից հետո գեներալն իրեն բազմիցս հպվել է։
2019-ին նրա բողոքը վերաքննվել է և գեներալին ռազմական ատյանի առջև չկանգնեցնելու որոշում է կայացվել՝ ապացույցների անբավարար լինելու պատճառով։
Սակայն մի շարք գեներալներ դժգոհ են դրանից։ Բացի այդ, Հայթենը հրաժարվել է ստի դետեկտորից։