ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բողոքել է Սպիտակ տանը օդափոխիչների անբավարար աշխատանքից, որոնք, նրա կարծիքով, տեղադրվել են նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք։
«Օբամայի վարչակազմն օդափոխման համակարգեր է տեղադրել Արևմտյան թևի համար։ Նախկին համակարգն այնքան լավն էր՝ մինչև նրանք նորը չտեղադրեցին»,-ասել է Թրամփը։
Նախագահի կարծիքով՝ նոր օդափոխիչների պարագայում մերթ ցուրտ է, մերթ տապ։
Այսպիսով ԱՄՆ-ի առաջնորդը բացատրել է Նյու Ջերսիի իր նստավայր հաճախակի այցելությունները։ Թրամփը վստահեցրել է, որ այնտեղ է մեկնում ոչ թե արձակուրդի, այլ աշխատանքի համար։