Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ հեռախոսազրույց է անցկացրել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։ Դրա շրջանակում նա ընդգծել է թվային ծառայություններ առաջարկող խոշոր ընկերությունների հարկման վերաբերյալ միջազգային լայնածավալ համաձայնագիր կնքելու անհրաժեշտությունը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի վարչակազմի հայտարարությունը։
Հաղորդագրությունում ասվում է, թե Մակրոնը հայտարարել է Թրամփին, որ G7-ի առաջիկա գագաթնաժողովը, որը կկայանա օգոստոսի 24-26-ին, Ֆրանսիայում, կարող է հարթակ դառնալ տվյալ ոլորտում միջազգային համաձայնագրի համար։ Նա ընդգծել է, որ գագաթնաժողովը «առաջխաղացման կարևոր» հնարավորություն կընձեռի միջազգային համաձայնագիր կնքելու ճանապարհին՝ «թվային գործունեության համընդհանուր հարկման մասին»։
Կողմերը քննարկել են ն աև Իրանի շուրջ պահպանվող լարվածությունը։