Իրանյան «Շաբախենգ» բեռնանավը հուլիսի 26-ին վթարի է ենթարկվել ադրբեջանական Լենքորան նավահանգստի մոտակայքում եւ խորտակվել: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պետական նավթային գործակալության մամուլի ծառայությունը:
Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն, բայց անձնակազմը հասցրել է տագնապի ազդանշան հաղորդել: Արտակարգ իրավիճակների նախարարության երկու ուղղաթիռները եւ սահմանապահ զորքերի սահմանապահ նավն անմիջապես ուղարկել են դեպքի վայր: Բարեբախտաբար, զոհեր չկան: Բոլոր ութ նավաստիները եւ նավապետը հասցվել են ափ եւ իրենց լավ են զգում: