Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան քննարկել են SSJ 100 եւ MC-21 ինքնաթիռների մատակարարման հարցը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:
Ինչպես նշվում է, հայտարարությունը նա արել է ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո:
Նրա խոսքերով, երկու երկրները նաեւ քննարկել են ուղղաթիռների արտադրության համատեղ ձեռնարկության ստեղծման հնարավորությունը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վլադիմիր Պուտինը չեղարկել է Թուրքիայի դեմ ընդունված պատժամիջոցների մի մասը: