«Ե՞րբ կկարողանանք ասել, որ տնտեսական հեղափոխությունը կյանքի է կոչվել, երբ լինի գաղափարախոսական հեղափոխություն, մեծանա մեր երկրում աշխատանքի արտադրողականությունը և որպես դրա արդյունք՝ սա դառնա անշրջելի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը: Տնտեսական հեղափոխությունը, նրա խոսքով, խաղի կանոններ են, ինստիտուտների զսպման և հավասարակշռման:
Անդրադառնալով գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալինվազմանը՝ 2019 թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա հունվար-հունիսի նկատմամբ նվազել է 7.4 տոկոսով, պատգամավորը նշեց, որ գյուղատնտեսության դեպքում երկարաժամկետ ազդեցություն է հարկավոր և չափազանց կարևոր է ռազմավարական ակտիվ նախաձեռնությունների իրականացումը: