Thursday, 25 04 2024
12:27
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում

Մոսկվան փորձում է Արցախում ձևավորել ՀՀ իշխանություններին հակադիր իշխանություն. առաջիկայում պարզ կդառնա՝ ում միջոցով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

– Պարոն Աթանեսյան, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն արդեն հավաքել է անհրաժեշտ թվով ստորագրությունները և տարածված հայտարարության մեջ նշում է, որ եթե քաղաքական ուժերի հետ բանակցությունները արդյունք չտան, իրենք կդիմեն փողոցային պայքարի։ Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

Այո՛, նախաձեռնող խմբին առայժմ հաջողվել է հավաքել բավարար թվով ստորագրություններ, բայց թե ինչքանով են վավեր այդ ստորագրությունները՝ պարզ կլինի մեկամսյա ժամկետում՝ դրանք ԿԸՀ-ի կողմից ստուգելուց հետո։ Այսինքն՝ այս պահին չենք կարող ասել, որ հայտարարված թիվը վերջնական է, որովհետև ԿԸՀ-ն կարող է պարզել անճշտություններ կամ կրկնաստորագրություններ։ Համենայնդեպս, տեղերից ստացված տեղեկատվության համաձայն՝ ստորագրահավաքն անցել է կոպտագույն սխալներով, և շատ հնարավոր է, որ նախապես հայտարարված թիվը վերջնական չլինի։ Պետք է սպասենք ԿԸՀ-ի կողմից այդ ստորագրությունների վավերականության ստուգման արդյունքներին։

Ես դժվարանում եմ գնահատել վաղաժամ արվող հայտարարությունները, որովհետև եթե մենք գործում ենք  օրինականության շրջանակներում, ապա պետք է սպասել իրավական գործընթացի հաջորդ փուլին։ Եթե ԿԸՀ-ն համարի, որ կան բավարար թվով ստորագրություններ, ապա հարցը կմտնի ԱԺ օրակարգ, ԱԺ-ն եզրակացության համար կդիմի Գերագույն դատարան՝ արդյոք առաջարկվող փոփոխությունները համապատասխանո՞ւմ են Սահմանադրությանը, թե՞ ոչ։ Այսպիսով՝ գործընթացը պետք է մի քանի փուլ անցնի, այդ իսկ  պատճառով ժամանակավրեպ եմ համարում այսօր հնչող վերջնագրային հայտարարությունները։

– Իսկ իշխանությունների առումով ի՞նչ կասեք, կամք կդրսևորե՞ն  թույլ տալու, որ Սամվել Բաբայանը մասնակցի ընտրություններին, թե՞ դա իշխանություններից չի կախված։

– Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու են դա պայմանավորում իշխանությունների ցանկությամբ։ Մենք գործ ունենք իրավական հարցի հետ, ու եթե ուզում ենք այն լուծել իրավական ճանապարհով, ապա պետք է սպասենք ԿԸՀ-ի կողմից ստորագրությունների վավերականության ստուգմանը և Գերագույն դատարանի որոշմանը՝ համապատասխանո՞ւմ են արդյոք առաջարկվող փոփոխությունները Սահմանադրությանը, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ չեն համապատասխանում՝ հակասահմանադրական են, ընթանում է սահմանադրական կարգի տապալման փորձ։ Բայց դա իմ աձնական կարծիքն է, իսկ թե ինչպիսին կլինի Գերագույն դատարանի որոշումը՝ մասնագիտական հարց է, դրա պատասխանը կտան մասնագետները։ Ի դեպ, վերջին շրջանում նրանք տեսակետներ են հայտնում՝ կասկած դրսևորելով առաջարկվող փոփոխությունների օրինականության հետ։ Պետք է սպասել դատարանի վճռին՝ իշխանությունն ի՞նչ պետք է անի։

– Այս տեսակետը շրջանառվում է, որովհետև կարծիք կա, որ դատարաններն իշխանություններից անկախ չեն։

– Իսկ ո՞վ է գնահատել՝ դատաիրավական համակարգն իշխանություններից անկա՞խ է, թե՞ ոչ։ Եթե դատաիրավական համակարգը կախված լիներ իշխանություններից, ապա դատարանը քննության չէր առնի ՊԲ նախկին հրամանատարի հայցն իր քաղաքացիությունը վերականգնելու հարցով։ Դատարանը պարզապես կմերժեր, վարույթ չէր ընդունի, մեկ դատական նիստ էլ տեղի է  ունեցել։ Հիմա ինչո՞ւ չսպասել դատարանի որոշմանը։

– Իսկ ինչո՞վ կպայմանավորեք այս ընտրությունների հանդեպ թե՛ ներքին և թե՛ արտաքին հետաքրքրությունները։ Միայն Սամվել Բաբայանի՞ գործոնն է, թե՞ կան նաև այլ հետաքրքրություններ։

– Ընտրությունները միշտ էլ հետաքրքրություն առաջացրել են, միշտ էլ շահագրգիռ կենտրոնները հետաքրքրված են եղել Արցախի՝ մանավանդ նախագահական ընտրություններով։ Այստեղ արտառոց ոչինչ չկա, այստեղ իրենց շահերն են ուզում առաջ մղել տարբեր ուժային կենտրոններ։ Առանձնահատուկ զգացվում է Ռուսաստանի հետաքրքրությունը՝ թե ինչ որակի իշխանություն  կձևավորվի Արցախում։ Սա էլ պայմանավորված է  ոչ թե անձերով, այլ իրավիճակով։ Իսկ իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, հեռացել է մի համակարգ, որը 20 տարի  իշխել է Հայաստանում, և այսօր, ըստ իս, խնդիրն այն է, թե Արցախում կձևավորվի Հայաստանի իշխանությունների  քաղաքական ուղեգծին սատարո՞ղ իշխանություն, թե՞ հնարավոր է այլ իշխանություն։ Թե ով ինչ դերակատարություն կունենա այս պրոցեսում՝ մոտ ժամանակահատվածում պարզ կլինի ու հնարավոր կլինի  ավելի կոնկրետ մեկնաբանություն անել։

– Առանց Հայաստանի իշխանությունների միջամտության հնարավոր  կլինի՞ իրենց լոյալ իշխանություն տեսնել Արցախում։

– Եկեք պայմանականություններից վերանանք, ու ես մի հստակ դիտարկում անեմ։ Իմ տպավորությամբ՝ Ռուսաստանը փորձում է Արցախում ձևավորել Հայաստանի իշխանություններին հակակշիռ իշխանություն։ Իմ պատկերացմամբ՝ ամբողջ խնդիրը դա է։ Թե որ անձն ինչ դերակատարություն ունի՝ պարզ կդառնա մոտ ապագայում, երևի առաջիկա մեկ-երկու ամիսներին պարզ կլինի, թե ով ինչ դերակատարություն կունենա այս մեծ խաղի մեջ։

– Եվ դրանով խորացնել Երևանի ու Ստեփանակերտի միջև անհամաձայնությունները։

– Ես կարող եմ ենթադրություններ անել, բայց այս պահին նպատակահարմար չեմ համարում  բարձրաձայնել այդ մասին։

– Ամեն դեպքում  դա կարվի անձերի՞ միջոցով։

– Բնականաբար, փորձ է արվում ձևավորել որոշակի շրջանակներ. դա կլինի անձերի, թե քաղաքական ուժերի որոշակի շրջանակ՝ արդեն աշնանն ավելի պարզ կլինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում