Միջազգային Global Firepower կազմակերպությունը հրապարակել է 2019 թվականի ուժեղագույն բանակների վարկանշային ցանկը, որում տեղ է գտել 137 երկիր:
Վարկանշային աղյուսակը կազմելիս մասնագետներն ուշադրություն են դարձրել ավելի քան 5 տասնյակ գործոնի։ Հաշվի է առնվել ոչ միայն զորաքանակը, այլև հասանելի զինատեսակների բազմազանությունը, բնական պաշարների ծավալը, երկրի աշխարհագրական դիրքը և այլն: ՆԱՏՕ-ի երկրները հավելյալ միավորներ են ստացել։ Պետք է արձանագրել, որ Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է իր դիրքը 12 կետով, այս տարի մեր երկիրը զբաղեցնում է 96-րդ հորիզոնականը։
Հարկ է նշել, որ մինչ մենք խոսում ենք բանակի հզորացման մասին, Հայաստանը այդ աղյուսակի մեջ զիջել է նաև հարևան երկրներին՝ Ադրբեջանին և Իրանին։ Ադրբեջանն ու իրանը ոչ միայն մեզնից առաջ են, այև առաջատար երկրների ցանկում ՝ Իրանը 14-րդ, իսկ Ադրբեջնաը 52-րդ տեղում են։ Առաջատարների ցանկում տեղ են գտել նաև Հնդկաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Միացյալ Թագավորությունը, Թուրքիան և Գերմանիան, իսկ Առաջատար եռյակը հզորագույն բանակների վարկանշային աղյուսակում կազմել են ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը: Ի դեպ, առաջին անգամը չէ , որ Ռուսաստնը գտնվում է հզորագույն բանակների ցանկում։
Նախորդ տարվա Business Insider պարբերականի տվյալներով Ռուսաստանը գտնվում էր Եվրոպայի 25 ուժեղագույն բանակների վարկանիշային ցանկի առաջին հորիզոնականում: Ըստ այդ տվյալների ռուսական բանակն ունի ավելի քան 3.5 միլիոն զինծառայող, ավելի քան 20 հազար տանկ, մոտավորապես 4 հազար ինքնաթիռ, իսկ երկրի ռազմական բյուջեն կազմում է մոտավորապես 47 միլիարդ դոլար: Իհարկե դժվար է համեմատվել, նշված օրինակի հետ ,բայց Մինչ աշխարհը ձգտում է հզորացման , մենք ստիպված բավարարվում ենք 137 երկրի մեջ մեզ բաժին հասած 96-րդ հորիզոնականով։