Գտնվել է ադրբեջանական ՄիԳ-29 կործանիչը, որը ուսումնամարզական թռիչք իրականացնելու ընթացքում վթարվել էր և ընկել Կասպից ծովը:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Կործանիչը հայտնաբերվել է Կասպից ծովում՝ ադրբեջանական Գիլյազի և Շուրաաբադ բնակավայրերի միջև ընկած հատվածում: Ըստ տեղեկությունների՝ վաղը այն դուրս կբերեն ցամաք:
Կործանիչի օդաչուն է եղել փոխգնդապետ Ռեշադ Աթաքիշիևը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռը հուլիսի 24-ին տեղական ժամանակով մոտավորապես 22:00-ին ուսումնամարզական թռիչք իրականացնելու ընթացքում հանկարծ անհետացել էր ռադարներից: Այն վթարի էր ենթարկվել և ընկել Կասպից ծովը: