Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու հակառակորդների թիվը գերազանցել Է տարածաշրջանի անկախության կողմնակիցների թվին: Այդ մասին են վկայում այն հարցման տվյալները, որի արդյուքները հուլիսի 26-ին հրապարակել Է ինքնավարության կառավարությանը կից հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը:
Ըստ կենտրոնի տեղեկատվության՝ հարցման մասնակիցներին տրվել Է հարց, թե նրանք ցանկանում են արդյոք, որ Կատալոնիան անկախ պետություն դառնա: Հարցվածների 44 տոկոսը պատասխանել Է դրականորեն, մինչդեռ 48,3 տոկոսը հանդես Է եկել Իսպանիայի հետ խզման դեմ:
Հարցմանը, որն անցկացվել Է հունիսի 25-ից մինչեւ հուլիսի 17-ը, մասնակցել Է շուրջ 1,5 հազար մարդ: 2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում տեղի ունեցավ քվեարկություն թագավորության կազմից դուրս գալու շուրջը, Մադրիդն սկզբնապես այդ հանրաքվեն համարեց անօրինական եւ հրաժարվեց ճանաչել դրա արդյունքները: Նույն տարվա հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը հաստատեց հանրապետության անկախության հռչակման բանաձեւը: Ի պատնսխան երկրի իշխանությունները գործի դրերցին Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը նախկինում երբեք չի կիրառվել, ինչը թույլ տվեց սահմանափակել տարածաշրջանի ինքնակառավարումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: