Thursday, 25 04 2024
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը

Հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերություններ. Հայաստանը՝ Ղազախստանի օրինակով. Փալոնի ցանկությո՞ւն, թե՞ իրական հնարավորություն

Հայաստանում թավշյա հեղափոխությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ է բացել, արդեն՝ ռազմավարական մակարդակով՝ «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրանք Փալոնը: Կոնգրեսականը հեղինակել է հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին օրենսդրական նախաձեռնություն, որը Ներկայացուցիչների պալատի կողմից հավանություն ստանալու դեպքում խրախուսելու է Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանը Հայաստանին որպես ռազմավարական դաշնակցի մոտենալու: «Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն ավելի ժողովրդավար է, այնտեղ իշխում է օրենքի գերակայությունը, խրախուսվում է ազատ շուկայի ձևավորումը: Ուստի սա հնարավորություն է մեր երկու երկրների միջև համագործակցության նոր հարթակ ստեղծելու համար՝ ոչ միայն ժողովրդավարական սկզբունքների, այլև տնտեսական առումով, առևտրի ոլորտներում»,- ասել է Ֆրանք Փալոնը։

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ Ֆրանք Փալոնի հայտարարությունը պետք է մի քանի տեսանկյունից դիտարկել: «Առաջինը՝ արդյոք Հայաստանը ցանկանալո՞ւ է Միացյալ Նահանգների հետ ունենալ ռազմավարական հարաբերություններ, թե՞ բավարարվելու է Ռուսաստանի հետ ունեցած ռազմավարական բնույթի հարաբերություններով։ Երկրորդ խնդիրն էլ այն է, թե արդյոք Միացյալ Նահանգների՞ն է անհրաժեշտ Հայաստանի հետ ունենալ ռազմավարական հարաբերություններ։ Ի՞նչ է ընդհանրապես ռազմավարական նշանակության հարաբերությունը՝ որակապես նոր փուլ է, նոր դա՞շտ պետությունների փոխհարաբերություններում։ Սա ենթադրում է, որ երկու պետությունների հարաբերություններում կան ոլորտներ, որոնք այդ պետությունների համար ունեն սկզբունքային լրջագույն նշանակություն՝ կարող են լինել պաշտպանության, տնտեսական ոլորտին առնչվող հարցեր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Սարգսյանն ընդգծեց՝ եթե Հայաստանը դիտարկենք որպես Միացյալ Նահանգների հետ ռազմավարական հարաբերություններ ունեցող պոտենցիալ պետություն, ապա պետք է դիտարկենք, թե որ ոլորտում են այդ ռազմավարական հարաբերությունները լինելու. «Անկեղծ ասած՝ ես նման ոլորտ չեմ տեսնում, որտեղ Հայաստանը, գոնե այսօրվա օրակարգը հաշվի առնելով, կարող է Միացյալ Նահանգների համար դառնալ ռազմավարական նշանակություն ունեցող պետություն»։

Այս առումով Սուրեն Սարգսյանը կոնգրեսական Փալոնի հայտարարությանը հակադրում է Թրամփի ադմինիստրացիայի՝ մասնավորապես նրա անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունը. «Այդ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանն ու Վրաստանն են ռազմավարական նշանակություն ունեցող պետություն Միացյալ Նահանգների համար, իսկ Հայաստանի Հանրապետությունն ուղղակի բարձր առաջնահերթություն ունեցող պետության կարգավիճակ ունի Միացյալ Նահանգների համար։ Այստեղ ամեն բան ակնհայտ է, և ավելացնելու որևէ նոր բան չկա»։

Միևնույն ժամանակ ամերիկագետն ընդգծեց՝ իշխանափոխությունից հետո Միացյալ Նահանգները Հայաստանը դիտարկում է որպես նոր հնարավորությունների ու հարաբերությունների նոր հեռանկար ունեցող պետություն. «Դա փաստ է, բայց նաև՝ Հայաստանն ինքը պետք է Միացյալ Նահանգների հետ նախաձեռնողական քաղաքականություն ունենա և ինչ-որ ոլորտներում նախաձեռնողականություն դրսևորի, որպեսզի կարողանա հասնել ռազմավարական նշանակության։ Ամենակարևորն այն է, որ որևէ բան բացառել պետք չէ, որովհետև եթե Հայաստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է՝ ամենևին չի նշանակում, որ չի կարող ռազմավարական հարաբերություններ ունենալ Միացյալ Նահանգների հետ։ Այստեղ փայլուն օրինակ է Ղազախստանը, որը անցյալ տարի ռազմավարական համագործակցության վերաբերյալ հուշագիր ստորագրեց Սպիտակ տան հետ»։

Ըստ նրա՝ հնարավորություններն ու հեռանկարները կան, բայց արդյոք Հայաստանն ու Միացյալ Նահանգները երկուստեք ցանկանո՞ւմ են ունենալ որակապես այդ աստիճանի հարաբերություններ։

Կարևոր է նաև ընդգծել, որ սա Միացյալ Նահանգների վարչակազմի նախաձեռնությունը չէ. «Սա Կոնգրեսում մեր բարեկամներից մեկի դիրքորոշումը, ցանկությունն ու մտահղացումն է։ Մենք գործ ունենք պրագմատիկ վարչակազմի հետ, և այդ պրագմատիկ վարչակազմն առանձնապես հետաքրքրված չէ ո՛չ այս տարածաշրջանով և ոչ էլ Հայաստանով։ Այնպես որ, իհարկե շատ լավ է, որ Կոնգրեսի մեր բարեկամներն այսպիսի դիրքորոշում ունեն, բարձրաձայնում են այդ մասին, բայց դա առանձնապես հեռուն չի տանելու»։

Այս իրավիճակի պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանն արդյունավետ չի համագործակցում հանրապետականների և կոնկրետ ադմինիստրացիայի հետ: «Իհարկե կան բացառություններ, բայց հայ համայնքի հիմնական գործընկերները դեմոկրատներն են, ու ակտիվ աշխատանք է տարվում հենց Դեմոկրատական կուսակցության հետ։ Սա իհարկե որոշ բարդությունների է բերում հենց հանրապետականների հետ աշխատանքի հարցում, բայց ունենք այն, ինչ ունենք։ Պետք է նաև փորձել ակտիվ աշխատել հանրապետականների հետ՝ այդ առումով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումը ԱՄՆ Սենատի մեծամասնության հանրապետական ղեկավար Միչ Մաքքոնելի հետ առաջին կարևոր ձեռքբերումն էր»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում