Ռուսաստանի զինամթերքի արտահանությամբ զբաղվող «Ռոսօբորոնէքսպորտ» կազմակերպության տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտնել է, որ Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մասերը Թուրքիայում արտադրելու ուղղությամբ բանակցությունները երկու երկրների միջև շարունակվում են:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Միխեևը հայտնել է, որ Ս-400-ների մատակարարմամբ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը ամրապնդվել է:
«Ցանկանում ենք մեր համագործակցությունը հասցնել այն մակարդակի, որ համատեղ շահ հետապնդող ծրագրեր իրականացնենք հատկապես օդային պաշտպանության համակարգերի և ուղղաթիռների արտադրության ոլորտում»,- նշել է նա: