Հուլիսի 26-ին ԱՄՆ Կանավերալ հրավանդանից տիեզերք է արձակվել Falcon 9 հրթիռ-կրիչը՝ Dragon բեռնանավով։
Տեղի ժամանակով շուրջ 1։11-ին Dragon-ը, որը բեռ է տեղափոխում ՄՏԿ, առանձնացել է Falcon 9 հրթիռ-կրիչի երկրորդ աստիճանից՝ սկսելով ինքնուրույն թռիչքը։
Հետո նավի վրա բարեհաջող կերպով բացվել են արևային մարտկոցները, որոնք կապահովեն այն թռիչքի համար անհրաժեշտ էներգիայով։
Տիեզերանավը ՄՏԿ կհասնի շաբաթ, հուլիսի 27-ին։
ՄՏԿ պետք է շուրջ 2․5 տոննա բեռ տեղափոխվի, ներառյալ՝ տասնյակ գիտափորձերի համար նյութեր։
Falcon 9 booster has landed on Landing Zone 1! pic.twitter.com/GWkUKgceSU
— SpaceX (@SpaceX) July 25, 2019