Երեկ, հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Վիգեն Ղ-ն իր վարած Mercedes G 500 մակնիշի 91 AC 999 համարանիշի ավտոմեքենայով Վ. Համբարձումյան փողոցում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ ավտոմեքենայում էլ հրդեհ է բռնկվել, որը քաղաքացիների օգնությամբ մարվել է։
Վթարի հետևանքով վարորդ Վիգեն Ղ-ն, նրա ուղևոր՝ Վարդենիսի բնակիչ, 22-ամյա Արկադի Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։