Դատախազը Մոսկվայի քաղաքային դատարանին խնդրել է «Դոնբասի ինդուստրիալ միություն» կորպորացիայի գլխավոր տնօրեն Օլեգ Մկրտչյանին 9 տարվա ազատազրկման դատապարտել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Դատախազի կարծիքով՝ Մկրտչյանը պետք է պատիժը կրի ընդհանուր ռեժիմի ուղղիչ հաստատությունում։ Պետական մեղադրողը խնդրում է նաև հայկական արմատներով ուկրաինացի միլիարդատիրոջը տուգանել 1 մլն ռուբլով։
Ռուսական և ուկրաինական քաղաքացիություն ունեցող Մկրտչյանին մեղադրում են հատկապես խոշոր չափերի խարդախության մեջ։ Հետաքննության կարծիքով՝ օրինական գործարքների տեսքով արտասահմանյան օֆշորային ընկերության միջոցով նա ստացել է Վնեշէկոնոմբանկի ակտիվները։