Грузия Online-ի փոխանցմամբ՝ 2005 թվականից սկսած Վրաստանում ծնելիությունն աճել է 25 տոկոսով։ Անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ վերջին 5 տարիների ընթացքում նվազել է արհեստական ընդհատումների քանակը։
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի վրացական գրասենյակի ղեկավար Թամարա Խոմասուրիձեն հայտարարել է. «Հետազոտությունները շատ ուրախալի են։ Արհեստական ընդհատումների քանակը նվազել է 48 տոկոսով։ Բացի այդ, վերջին 20 տարիներին առաջին անգամ ծնունդների ցուցանիշը գերազանցել է արհեստական ընդհատումների քանակը»։
Նշվում է, որ նմանատիպ հետազոտություններ անցկացվում են ամեն 5 տարին մեկ անգամ։
Հիշեցնենք, որ 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչությունը կազմել է 4,469,200 մարդ։ Վրաստանի բնակչության 53.1 տոկոսը բնակվում է քաղաքներում, իսկ 46.9 տոկոսը՝ գյուղերում։ Բնակչության 47.6 տոկոսը կազմում են տղամարդիկ, իսկ 52.4 տոկոսը՝ կանայք։










































