Թուրքմենստանի նախագահ Գուրբանղուլի Բերդիմուհամեդովը առաջին անգամ հրապարակավ հայտնվել է իր մահվան մասին տարածված լուրերից հետո՝ հաղորդում է fergana.agency-ը:
Նշվում է, որ YouTube-ում տեղադրված տեսահոլովակում Թուրքմենստանի նախագահն ուսումնասիրում է մայրաքաղաքի՝ Աշգաբադի շինարարության նախագծերը, ինչն իրեն ներկայացրել է մայրաքաղաքային վարչակազմի ղեկավար Շամուհամետ Դուրդըլիևը:
Նշվում է, որ Բերդիմուհամեդովը խոսել է նաև հասարակական տրանսպորտի թերությունների մասին:
Բացի այդ, Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիևին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: