Tuesday, 23 04 2024
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան

Տնտեսական հեղափոխությունից հետո կարող ենք «հպարտանալ» միայն սպասարկումների ոլորտում «ունեցած նվաճումներով»

ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. հունիս ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող՝ ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Համաձայն ԱՎԿ-ի տվյալների՝ հունիս ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 103.4%, որն այս տարվա՝ մինչ այդ գրանցված ամենացածր ցուցանիշն է: Առաջին կիսամյակի՝ հունվար-հունիսի տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 106.5%:

Հունիսին արձանագրված տվյալները համեմատության մեջ ներկայացնելու համար նշենք, որ մայիսին, 2018 թ. մայիսի նկատմամբ, ՏԱՑ-ը կազմել է 107.3%, ապրիլին՝ ապրիլի նկատմամբ, 109.5%, մարտին՝ 2018 թ. մարտի նկատմամբ, 106.3%: Մինչ այդ ամենացածր ցուցանիշը գրանցվել էր հունվար ամսին՝ 105.5%:

Հավելենք նաև, որ 2018 թ. հունիսին, նախորդ տարվա հունիսի նկատմամբ, ՏԱՑ-ը եղել է 109.6%: Ընդհարապես, 2018 թ. հունվարից սկսված՝ ՏԱՑ-ի նման ցածր ցուցանիշ արձանագրվել է միայն 2018 թ. օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին: Իսկ մինչ այդ՝ 2018 թ. առաջին վեց ամիսներին, ամսվա կտրվածքով ՏԱՑ-ի ամենացածր ցուցանիշը արձանագրվել է մայիսին՝ 105.4%, ժամանակաշրջանի առումով՝ հունվար-մայիսին՝ 108.7%:

Այս տարվա հունիսին մայիսի նկատմամբ ՏԱՑ-ը կազմել է 108.2%, որը նույնպես որոշակի անկում է մայիս-ապրիլ հարաբերակցության համեմատությամբ:

Ոլորտային առումով. վերջին ամիսների աննշան, դանդաղ աճից հետո արդյունաբերության ճյուղում գրանցվել է երկնիշ աճ 2018 թ. հունիսի նկատմամբ՝ 112.8%: Իսկ հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի նկատմամբ արձանագրված աճը կազմել է 106.9%:

Գյուղատնտեսությունը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի կառավարության աքիլլեսյան գարշապարը: Նրա 15 ամսվա վարչապետության ընթացքում այդպես էլ չի հաջողվել գեթ մեկ անգամ այս ոլորտում գոնե «զրոյական ցուցանիշ ապահովել»: Թերևս հենց այդ պատճառով էլ ազգային վիճակագիրները 27-28 տարվա իրենց գործունեությունից հետո որոշեցին գյուղատնտեսությանը վերաբերող ցուցանիշները ներկայացնել եռամսյակային կտրվածքով: Ցավոք, դա էլ չօգնեց: ԱՎԿ-ի այս թիմը, որ ընդամենը 3-4 տարի առաջ, բառիս բուն իմաստով, չեղած, գոյություն չունեցած խաղողի այգիներից միջինում 20 տոննա բերքատվություն էր ցույց տալիս, երբ վերջին հարյուրամյակում Հայաստանում խաղողի ամենաբարձր միջին բերքը մեկ-երկու անգամ էր գերազանցել 10 տոննա/հա ցուցանիշը, նույն թիմը, որ կարողանում էր Հայաստանում արտադրված ընդամենը 100 հազար տոննա խաղողի դեպքում 213 հազար տոննա մթերում ցույց տալ, հիմա ոչ մի կերպ չի հաջողում գոնե զրոյական մակարդակի բերել գյուղատնտեսությունը: Հունվար-հունիսին այս ոլորտում գրանցվել է 92.6 %-ոց «աճ»: Ընդ որում՝ հունվար-մարտի ցուցանիշներն էլ ընդհանուր աղյուսակում չեն հրապարակել:

Հիշեցնենք, որ առաջին եռամսյակում այս ոլորտում գրանցվել է 0.2 %-ոց անկում: Կհետևի, որ վերջին երեք ամիսներին ԱՎԿ-ի թափած ջանքերով հանդերձ՝ միջինում այս ոլորտում գրանցվել է 2.7-2.8 %-ոց շարունակական կայուն անկում:

Շինարարության ոլորտում հունիսին գրանցվել է 100.6%-ոց աճ, մինչդեռ հունվար-հունիս ժամանակային միջակայքում աճը կազմել է 104.7%:

Ինչպես որ վերջին տասնամյակում ընդունված է որպես լավագույն ավանդույթ, մեր տնտեսական աճն ապահովող հիմնական ոլորտները առևտուրն ու ծառայություններն են: Ահավասիք. 2019 թ. հունիսին առևտրի ոլորտում նախորդ տարվա նուն ամսվա նկատմամբ գրանցվել է 106.7 %-ոց աճ, իսկ հունվար–հունիսին այդ աճը կազմել է 108.9%: Ընդ որում՝ այս ոլորտում նույնպես, նախորդ տարիների նկատմամբ, աճի տեմպերի համեմատական անկում է արձանագրվել:

Ծառայությունների ոլորտում 2019 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ գրացվել է 110.2 %-ոց աճ, հունվար-հունիս ժամանակային միջակայքում՝ 115.3 %-ոց աճ: Հունիսին 2018 թ. հունիսի համեմատությամբ արտադրվել է 104.8% էլեկտրաէներգիա: Այս ոլորտում ևս մեր կառավարությանը ոչ մի կերպ չի հաջողվում իրավիճակը կայունացնել: Հունվար-հունիսին 2018 թ. նույն ժամանակամիջոցի համեմատությամբ արտադրվել է 94.5% էլեկտրաէներգիա:

Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է հունիս ամսին 106.2 %-ով, հունվար-հունիսին՝ 105.6 %-ով: Ընդ որում՝ հունիսին պետական հատվածում հունիսին աշխատավարձերի աճը կազմել է 105.8%, հունվար-հունիսին՝ 106.4%: Ոչ պետական հատվածում, համապատասխանաբար՝ 105.2 և 103.9%:

Տեմպերի որոշակի աճ է արձանագրվել արտաքին առևտրաշրջանառության ոլորտում: Հունիս ամսին, 2018 թ. հունիսի նկատմամբ, արտաքին առևտրի աճը կազմել է 105.9%: Հունվար-հունիսին՝ 100.1%: Ընդ որում՝ եթե հունիս ամսվա տվյալներով գրանցվել է արտահանման 101.2 %-ոց աճ, ապա հունվար-հունիսի տվյալներով՝ այդ ցուցանիշը 99.5% է: Ներմուծման դեպքում արձանագրվել է, համապատասխանաբար, 108.4% և 100.5%-ոց աճ: Սա ընդամենը աճը զրոյական մակարդակի բերել է, որը մեր կառավարությանն այդպես էլ չէր հաջողվում վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում:

Իսկ մեծ հաշվով՝ չկա տնտեսության մի ճյուղ, որում վերջին մի քանի ամիսների ընթացքում թեկուզև փոքր, բայց կայուն, հաստատուն աճ է արձանագրվում:

Մինչդեռ արտաքին առևտրի ոլորտում, էլեկտրաէներգիայի արտադրությունում, գյուղատնտեսությունում, որոնք տնտեսության առաջատար, տանող ճյուղերն են, իրավիճակը շարունակում է մնալ նույնը՝ չոգևորող: Հետևաբար, ինչպես որ վերջին տարիներին էր, տնտեսական հեղափոխության մասին հայտարարելուց (չնայած այն բանին, որ վերջին ամիսներին կառավարությունում կարծես այդ մասին մոռացել են) տևական ժամանակ անց էլ կարող ենք «հպարտանալ» ընդամենը ժամանցային, սպասարկումների ոլորտում ունեցած նվաճումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում