Հունիսի վերջին հայտնի դարձավ, որ Հորդանանի արքայադուստր Հայան Եվրոպայում թաքնվում է իր ամուսնուց՝ շեյխ Մոհամեդից։ Վերջերս ամուսինները հրապարակել են իրենց առաջիկա ամուսնալուծության մասին առաջին հայտարարությունը։
Արքայադուստր Հայան երեխաների հետ գտնվումէ Եվրոպայում։ Նա ապաստան է խնդրել Գերմանիայի իշխանություններից։ ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ զույգի ամուսնալուծության գործընթացը սկսվել է մայիսի 22-ին, իսկ վերջերս հայտնի դարձավ, որ վերջնական լսումները տեղի կունենան հուլիսի 30-31-ին Լոնդոնում։