«Հայ-վրացական հարաբերությունների այսօրվա դինամիկան բավականաչափ բարձր եմ գնահատում, որովհետև այդ դինամիկան նախևառաջ դրսևորվում է տարբեր մակարդակի շփումներով և հանդիպումներով, իսկ այդպիսի հանդիպումների պակաս մենք չունենք»,-անդրադառնալով հայ-վրացական հանդիպումների այս փուլին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Պատգամավորը նշեց, որ Հայաստանը պետք է կայուն միջնորդ հանդիսանա ռուս-վրացական հարաբերությունները կարգավորելու առումով: