«Այսօր հանրապետությունում ներդրումներ կամ շատ քիչ են գալիս կամ չեն գալիս: Ներդրողները Հայաստան գալով հստակ պետք է իմանան՝ ուր են գնում: Ներդրողը Հայաստանում չպետք է ընկնի դռնեդուռ և հայտարարի, որ իրեն շինթույլտվություն է հարկավոր»,-ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ներդրումների մասին իր նախագծի՝ կառավարության կողմից մերժմանը:
Նրա խոսքով՝ եթե տարեվերջին ներդրումներ Հայաստանում չլինեն, կարող է առաջանա պատասխանատվության ինստիտուտ: