Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

Երբ և որքան կբարձրանա Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունն առաջարկել է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը բարձրացնել: Այս առնչությամբ խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Նախագծով առաջարկվում է աշխատավարձերը ընդհանուր բարձրացնել շուրջ 30 տոկոսով: Սա, կարծում եմ, սպասված նախագիծ է այն առումով, որ շուրջ 8 տարի բարձրացում տեղի չի ունեցել, և այդ առումով մենք ոչ թե բարձրացնում ենք աշխատավարձը դասական իմաստով, այլ հասցնում ենք ընդունելիի սահմաններին պետաշխատողների աշխատավարձերի համեմատ»:

Նրա խոսքով՝ մայիսին քաղաքապետն առաջարկել էր աշխատավարձերի անհամաչափ բարձրացում. «Մենք այժմ առաջարկում ենք համաչափ բարձրացում, որը վերաբերելու է ամբողջ աշխատակազմին: Այս փոփոխությունն իրականացվում է պարգևավճարների ծախսային հոդվածի վերաբաշխմամբ, որովհետև մենք պնդում ենք, որ արդյունավետ չէ անընդհատ պարգևավճարներով աշխատակիցների փոխհատուցումը»:

Դավիթ Խաժակյանի կարծիքով՝ պարգևավճարը պետք է դառնա աշխատավարձ, իսկ պարգևավճարը՝ զուտ խրախուսման միջոց. «Պարգևավճարը պետք է լինի թիրախային և ոչ՝ համընդհանուր»:

«Լույս» խմբակցության անդամը նշեց, որ այժմ չկան պարգևավճարների չափելի գործիքներ՝ դրանք ներկայում տրվում են հայեցողաբար, սակայն հույս հայտնեց, որ առաջիկայում դրանք կլինեն:

Ինչ վերաբերում է տրանսպորտային նոր ցանցին, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանն ասաց. «Տարոն Մարգարյանի իշխանության ժամանակ այդ նոր տրանսպորտային ցանցի մոդելը գծվել էր, բայց մեր իշխանության ստանձնումից հետո մենք WYG ընկերության հետ  գործակցել ենք և նոր տրանսպորտային ցանցի տարբերակ ենք մշակել, որը արդեն ներկայացվել է կառավարությանը»:

Նրա խոսքով՝ դա իրենից ներկայացնում է 800-ից ավելի ավտոբուսների և մի քանի տասնյակ տրոլեյբուսների ներդրումներ. «Որոշակի քննարկումներ պետք է անցկացվեն նաև սակագնի վերաբերյալ. խոսքը ոչ թե թանկացման մասին է, այլ համապատասխան ծառայության դիմաց համապատասխան վճարի: Քաղաքացին վճարելու է ոչ թե կանխիկ, այլ քարտային տարբերակով, և դա կախված է լինելու ուղևորի Ա կետից Բ կետ տեղափոխվելու ճանապարհի երկարությունից և տեղափոխման ժամաքանակից»: Իսկ թե ինչ կարժենա 1 ժամը՝ մեր զրուցակիցն ասաց. «Այս պահին դեռ հստակ չէ»:

Դավիթ Խաժակյանն էլ հավելեց, որ որոշումը դեռ վերջնական չէ՝ վճարումը լինելու է ժամայի՞ն, կիլոմետրաժո՞վ, թե՞ գոտիավորված:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում