92 տարեկանում մահացել է Թունիսի նախագահ Բեժի Կաիդ աս-Սեբսին: Հինգշաբթի այս մասին հայտնել է երկրի ղեկավարի գրասենյակը, հաղորդում է Daily Sabah-ը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Թունիսի նախագահին լուրջ հիվանդության պատճառով տեղափոխել են ռազմական հոսպիտալ: Աս-Սաեբսիին անցյալ շաբաթ արդեն հոսպիտալացրել էին:
Աս-Սեբսին Թունիսի նախագահն է 2014-ի վերջից: Վերջերս նա հայտարարել էր, որ չի մասնակցի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին, քանի որ երկիրը պետք է ղեկավարի ավելի երիտասարդ մարդ: