Մեծ Բրիտանիայի վարչապետ ընտրված Բորիս Ջոնսոնի սիրուհին՝ Քերի Սայմոնդսը, նրան սպասել է Downing Street-ի նստավայրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
31-ամյա Սայմոնդսը 55-ամյա Ջոնսոնին չի ուղեկցել Բուքինգհեմյան պալատում Եղիսաբեթ II թագուհու ընդունելությանը, քանի որ Սայմոնդսը և Ջոնսոնը ամուսնացած չեն:
Սայմոնդսը գունագեղ պրինտով վարդագույն զգեստ է կրել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ոստիկանությունը հարցաքնել է Բորիս Ջոնսոնին՝ ընկերուհու աղաղակներից հետո: Ինչպես նշվել է, Սայմոնդսը և Ջոնսոնը վիճաբանել են դժվարին օրվա և թափված գինու պատճառով: