Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Երբ «Հանրապետական» գնալիս զուգարանի թուղթ տանելը պարտադիր է…

Վերջին շրջանում հայկական ֆուտբոլում տեղի ունեցող դրական իրադարձությունները երկրպագուների շրջանում ոգևորության ալիք են բարձրացրել: Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում երկու անընդմեջ կարևոր հաղթանակ տարավ և հիմա հնարավորություն ունի ընտրական ենթախմբում երկրորդ հորիզոնականի համար պայքարելու: Մրցաշրջանի ավարտից հետո հիմնադրվեցին բազմաթիվ ֆուտբոլային ակումբներ, ինչը զգալիորեն մեծացրել է հետաքրքրությունը ներքին առաջնությունների նկատմամբ:

Հայկական միանգամից երեք թիմեր՝ «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտն» ու «Փյունիկը», հայտնվեցին Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում: Եվ վերջապես, Երևանը հյուրընկալեց մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարը: Սա առավել քան կարևոր իրադարձություն էր մեզ համար՝ առաջին հերթին Եվրոպայում ավելի ճանաչելի դառնալու իմաստով:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերջին ամիսներին բավական արդյունավետ է աշխատում՝ հատկապես մենեջմենթի տեսանկյունից: Մասնավորապես, Հայաստանի ազգային հավաքականի երևանյան հանդիպումներին նույնիսկ պարտություններից հետո մեծ թվով ֆուտբոլասերներ են ներկա գտնվում: Հիշենք միայն այս տարվա մարտին «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը: Բոսնիայից կրած պարտությունից հետո մարզադաշտի մուտքերի մոտ հսկայական հերթեր էին գոյացել: Մեծ թվով երկրպագուներ ներկա գտնվեցին նաև մեր 19 տարեկանների հավաքականի հանդիպումներին: Կարճ ասած՝ ՀՖՖ այս ղեկավարությանը հաջողվել է երկրպագուին հետ բերել մարզադաշտ, ինչը ֆունդամենտալ քայլ պետք է համարել:

Այնուամենայնիվ, դրական այս երևույթների ֆոնին հարկ ենք համարում անդրադառնալ մի խնդրի, որն անլուծելի թվալուց բացի՝ ուղղակի ամոթալի է և ստվեր է գցում ոչ միայն հայկական ֆուտբոլի, այլև մեր երկրի հեղինակության վրա: Խոսքը վերաբերում է «Հանրապետական» մարզադաշտի զուգարաններին: Դեռևս հունիսին տեղի ունեցած Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպմանը «Հանրապետականի» Հյուսիսային տրիբունայի մոտ տեղակայված զուգարանում տիրում էր, մեղմ ասած, տխուր պատկեր: Բնական կարիքները հոգալու նպատակով նախատեսված վայր հասնելու համար անհրաժեշտ էր անցնել զուգարանի տարածքում հոսող առվակների միջով: Սանհանգույցներից ջուրն ուղղակի «չռում էր»: Եվ որ ամենակարևորն է՝ սանհանգույցներում չկար զուգարանի թուղթ:

Լիխտենշտեյնի հետ հանդիպումից հետո «Առաջին լրատվական»-ին էր դիմել երկրպագուներից մեկը, որը 7-ամյա որդու հետ ստիպված էր եղել հանդիպման կեսից լքել մարզադաշտը, քանզի երեխայի բնական կարիքները հոգալու համար թուղթ չէր կարողացել հայթայթել: Ու քանի որ առջևում Եվրոպայի առաջնությունն էր, խնդրին չցանկացանք հնչեղություն տալ՝ վստահ լինելով, որ տարրական այս հարցը լուծում կստանա:

Ներկայացված տեսանյութը նկարահանվել է երեկ՝ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի Ֆրանսիա-Իսպանիա հանդիպման ժամանակ: Հյուսիսային տրիբունայի մոտ գտնվող զուգարանում արդեն իսկ փորքիկ լճակ է գոյացել:

Նշենք, որ Եվրոպայի առաջնությունը կազմակերպելու համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ից գումարներ է ստացել մրցաշարը պատշաճ կերպով կազմակերպելու համար: Երևանում բացվել է Ֆան զոն կոչվածը, Եվրոպայի առաջնության լոգոներով ներկվել է մետրոյի վագոն և այլ: Առաջնության ֆոնը, ինչ խոսք, տպավորիչ է, բայց ֆոնի ընդերքում տեսնում ենք ամոթալի մի իրողություն: Մի՞թե հնարավոր չէր մի քանի սանտեխնիկի կանչել և կարգավորել չռացող ջրերի խնդիրը: Կամ արդյոք հնարավոր չէ՞ր գոնե 50 դրամանոց զուգարանի թղթեր գնել և դրանք բաշխել սանհանգույցներում:

Այս շոգ եղանակին, երբ հասարակության մեծ մասը ամառային բաց կոշիկներ է կրում, «Հանրապետականի» զուգարան մտնելն ուղղակի ահավոր պրոցեսի է վերածվում: Այսպիսի՞ տեսքով ենք մենք ներկայանում Եվրոպային: Տարիներ շարունակ «Հանրապետական» գնալիս երկրպագուներն իրենց հետ տանում են նստարանները սրբելու պարագաներ, քանզի այդ աթոռները, որպես կանոն, ուղղակի չեն մաքրվում: Հիմա արդեն, բացի աթոռները սրբելու պարագաներից, «Հանրապետական» գնալիս զուգարանի թուղթ տանելը կարծես թե անհրաժեշտություն է դառնում՝ նամանավանդ, երբ ֆուտբոլ ես գնում երեխաների հետ:

Վստահ ենք, որ ֆուտբոլիստների և հյուրերի համար նախատեսված զուգարաններում բոլոր հարմարություններն ու անհրաժեշտ պարագաներն առկա են: Այստեղ հարց է ծագում՝ ինչո՞վ են հյուրերից և ֆուտբոլիստներից վատը 12-րդ ֆուտբոլիստի համբավն ունեցող երկրպագուները: Կարծում ենք՝ նման վերաբերմունքի արժանի չենք:

Հազարավոր ֆուտբոլասերների անունից ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին խնդրում ենք կարգավորել այս խնդիրը: Պատկերն իսկապես ամոթալի է: Եթե տարրական և առաջին անհրաժեշտության հարցերը չլուծենք, մենք երբեք չենք ունենա ուժեղ ֆուտբոլ: Հուսով ենք, որ սեպտեմբերին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպման ժամանակ զուգարանի թուղթ վերցնելու անհրաժեշտություն այլևս չի լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում