Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինչու ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները չեն կարող դառնալ ռազմավարական

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը հայտարարել է, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն ու ԱՄՆ-ը պետք է դառնան ռազմավարական դաշնակիցներ։ Նա հեղինակել է հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին օրենսդրական նախաձեռնություն, որը Ներկայացուցիչների պալատի կողմից հավանություն ստանալու դեպքում խրախուսելու է ԱՄՆ պետքարտուղարությանը Հայաստանին մոտենալ որպես ռազմավարական դաշնակցի։

Նման հայտարարությունները, որ ականջահաճո են առաջին հայացքից, կտրված են իրականությունից ու այն քաղաքական, աշխարհաքաղաքական իրողություններից, որոնցում այսօր գտնվում են հայ-ամերիկյան հարաբերությունները։ Հետևաբար նման հայտարարությունները չեն նպաստում երկու երկրների միջև հարաբերություններում նոր օրակարգի ձևավորմանը։

Ի դեպ, Ֆրենկ Փալոնը դեմոկրատ կոնգրեսական է, պատկանում է այն քաղաքական գործիչների թվին, որոնք որևէ ազդեցություն չունեն ԱՄՆ-ում որոշումների կայացման գործընթացում։ Եվ նման հայտարարությունները, որ նաև հայկական կողմից կարող են ներկայացվել որպես ամերիկյան ուղղությամբ կատարվող աշխատանքի արդյունք, կապ չունեն իրական քաղաքականության հետ։ Ճիշտ հակառակը՝ խեղաթյուրում են իրական քաղաքականությունը, այն իրողությունը, որը ըստ էության ճգնաժամային իրավիճակ է ստեղծել հայ-ամերիկյան հարաբերություններում։

Ռազմավարական դաշնակցությունը շատ հստակ չափորոշիչներ ու սահմաններ ունեցող կարգավիճակ է, որից Հայաստանը, դժբախտաբար, այսօր շատ հեռու է։ Նախ՝ թավշյա հեղափոխությունից հետո, որը վկայաբերում է Ֆրենկ Փալոնը, Հայաստանը հայտարարել է, որ արտաքին քաղաքականության ոլորտում որևէ շրջադարձային փոփոխություն չի լինելու։ Այսինքն՝ շարունակվելու է դեպի Ռուսաստան ուղղված միագիծ, միավեկտոր քաղաքականությունը։

Անցած մեկուկես տարիների ընթացքում մենք բազմաթիվ օրինակներով համոզվել ենք, որ Հայաստանը հավատարիմ է այս քաղաքականությանն ու Ռուսաստանին և ոչ միայն ոչինչ չի անում Ռուսաստանից ունեցած կախվածությունը նվազեցնելու համար, այլև ճիշտ հակառակը՝ ամեն ինչ անում է այն ավելի խորացնելու նպատակով։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությանը հաջորդած շրջանում ըստ էության երկու սկզբունքային հայտարարությամբ է հանդես եկել հայ-ամերիկյան հարաբերությունների, ԱՄՆ-ի վերաբերյալ. մի դեպքում նա հանդիմանել է ԱՄՆ-ին՝ հեղափոխությունից հետո Հայաստանին պատշաճ վերաբերմունք չցուցաբերելու և չաջակցելու համար, մյուս հայտարարությամբ փաստել է, որ ինքը ԱՄՆ-ին ամենաշատը քննադատած կառավարության ղեկավարն է։

Այս պայմաններում խոսել հայ-ամերիկյան ռազմավարական դաշնակցության մասին նշանակում է ընդհանրապես չտիրապետել առկա քաղաքական իրողություններին։
Հայ-ամերիկյան ռազմավարական դաշնակցություն հնարավոր չէ նաև այլ՝ շատ ավելի խորքային պատճառներով, որոնք շոշափում են ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությունը, երկարաժամկետ ծրագրեր ու դրանց նկատմամբ Հայաստանի վերաբերմունքը։

Գատնիք չէ՝ տարածաշրջանում ԱՄՆ հետաքրքրությունների զգալի մասը կապված է էներգետիկ նախագծերի հետ, որոնց քաղաքական դրդապատճառը Եվրոպայի էներգետիկ անվտանգության բարձրացումն է ու եվրոպական տարածաշրջանի՝ Ռուսաստանից ունեցած էներգետիկ կախվածության նվազեցումը։ Հայաստանը մինչդեռ ըստ էության հանդես է գալիս այս նախագծերի դեմ՝ կամա թե ակամա սպասարկելով Ռուսաստանի էներգետիկ անայլընտրանքայնության հայեցակարգը։

Խոսքը առաջին հերթին Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում այդ էներգետիկ նախագծերի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքի մասին է։ Հայաստանը Ադրբեջանի հետ ռազմական հռետորաբանության շրջանակում հայտարարում է, որ թիրախավորում է այդ երկրում արևմտյան, այդ թվում՝ ամերիկյան գազային ու նավթային ենթակառուցվածքները։ Առաջին հայացքից դա հասկանալի դիրքորոշում լինելով՝ որպես հակառակորդ երկրի նկատմամբ վարվող քաղաքականություն, իրականում չկշռադատված մոտեցում է համաշխարհային քաղաքականության տեսանկյունից, քանի որ թիրախավորելով Ադրբեջանում ամերիկյան կոմունիկացիոն նախագծերը՝ Հայաստանը գործնականում թիրախավորում է արևմտյան քաղաքականությունը տարածաշրջանում՝ նպաստելով ռուսական էներգետիկ դոմինանտության խորացմանը։ Սա չափազանց նուրբ և չափազանց կարևոր բաղադրիչ է Արևմուտքի, այդ թվում և առաջին հերթին ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերություններում, որի մասին դիսկուրսը Հայաստանի քաղաքական օրակարգում գրեթե բացակայում է։

Հայ-ամերիկյան ռազմավարական դաշնակցություն գործնականում հնարավոր չէ նաև այն պատճառով, որ Հայաստանը գտնվում է ԱՄՆ-ին հակոտնյա ռազմաքաղաքական և տնտեսական միավորումներում՝ ՀԱՊԿ-ում և Եվրասիական տնտեսական միությունում։ ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը մեր ռեգիոնի երկրների եվրաինտեգրացիային աջակցությունն էր, որից Հայաստանը վերջին պահին հրաժարվեց 2013 թվականին՝ դառնալով Մաքսային, ապա Եվրասիական միության անդամ։

Միություն, որը ստեղծվել է Արևմուտքին ու առաջին հերթին ԱՄՆ-ին հակադրվելու նպատակով։ Իսկ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը ու մեր երկրում ռուսական ռազմակայանի տեղակայումը ընդհանրապես անհեթեթ են դարձնում հայ-ամերիկյան ռազմավարական դաշնակցության մասին թեզը։

Տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը, հայտնի պատճառներով, որոշակիորեն փոխել են մեր ռեգիոնում ԱՄՆ-ի գերակայությունները։

Դժվար չէ նկատել, որ նշված համատեքստում ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակցի դերին աստիճանաբար հավակնում է Վրաստանը, որը ռազմաքաղաքական առումով ձգտում է դեպի եվրաատլանտյան դաշտին, իսկ տնտեսապես գնում է Եվրոպային ադապտացվելու ճանապարհով։ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն իհարկե ինչ-որ առումով կարող է մրցակցել Վրաստանի հետ, սակայն այդ մրցակցության ռեսուրսները սահմանափակ են։ Հայաստանի մրցակցային առավելությունների թվում միայն ժողովրդավարությունն է, որը, սակայն, սահմանափակվում է միայն ներքին կյանքով։

Ժողովրդավարությունը մեզ համար չի դարձել նաև արտաքին քաղաքականության վերանայման, աշխարհի հետ մեր հարաբերությունները ժողովրդավարական պրիզմայով կառուցելու պատճառ։ Թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունը, վերափոխումներ կատարելով ներքին կյանքում, միևնույն ժամանակ ամբողջությամբ շարունակում է նախկին համակարգի արտաքին քաղաքականությունը՝ կառուցված ռուսական շահի գերակայության վրա։

Հայ-ամերիկյան հարաբերությունները ներկայումս գտնվում են եթե ոչ՝ ճգնաժամային, ապա լավագույն դեպքում՝ իներցիոն ընթացքի ռեժիմում։ Այդ հարաբերությունները ըստ էության զուրկ են բովանդակային օրակարգից և սահմանափակվում են արարողակարգով, ինչի վկայությունն էր Հայաստանի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության վերջին այցը ԱՄՆ, որտեղ մեր պատգամավորները ընդունելության չարժանացան այդ երկրում իրական ազդեցություն ունեցող ու որոշումների կայացման գործընթացում ներգրավված որևէ մեկի կողմից։

Հայ-ամերիկյան հարաբերությունները վերբեռնման, ինչ-որ իմաստով նոր էջից սկսելու անհրաժեշտություն ունեն։ Բայց դա հնարավոր է միայն մեր արտաքին քաղաքականության հայեցակարգային վերանայման, արտաքին քաղաքականությունը ռուսական վասալությունից ազատելու պարագայում։

Մեզ անհրաժեշտ են դաշնակիցներ, նոր և իրական դաշնակիցներ ամբողջ աշխարհում։

Սակայն մեր ռազմավարական դաշնակցությունը Ռուսաստանի հետ թույլ չի տալիս որևէ նոր դաշնակցի հետ հարաբերության հաստատում։

Մենք դարձել ենք Ռուսաստանի հետ դաշնակցության պատանդը, այդ դաշնակցությունը վերածվել է Հայաստանի զարգացման արգելակի, որն էլ ավելի է սեղմվում Հայաստանի նոր իշխանության վարած անհեռատես ու վախվորած քաղաքականության պատճառով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում