Բելառուսցի դիվանագետ Ալեքսանդր Պոգանշևի դեմ մահափորձն Անկարայում կենցաղային վեճի հետևանք է։ Այս մասին հայտարարել է Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա կոչ է արել տվյալ միջադեպում քաղաքական ենթատեքստ չփնտրել՝ հստակեցնելով, որ դեսպանատան աշխատակցի և հարևանի միջև է վեճ ծագել, որը պաշտոնաթող զինվորական է։
Շահինը հաստատել է, որ միջադեպից հետո հանցագործը տուն է գնացել և ինքնասպանություն գործել։