Գերմանացի դերասան Թիլ Շվայգերը Գերմանիայի նոր պաշտպանության նախարար Անեգրեթ Քրամփ-Քարենբաուերին համեմատել է ռուս և ամերիկացի գործընկերների հետ։ Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում։
Նշվում է, որ կոլաժում Ռուսաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Շոյգուի և Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերի սովորական լուսանկարներն են։ Այնինչ Քրամփ-Քարենաբուերը մաքրուհու հագուստով է։ Նկարի մակագրությունում դերասանը գրել է «Էպիկական է» և սմայլիկներ տեղադրել։
Շվայգերն ասել է, որ մեմը գտել է համացանցում։ Այն իրեն շատ ծիծաղելի է թվացել։