Ինչպես հաղորդում են հունական եւ թուրքական լրատվամիջոցները` հոկտեմբերի 22-ին Թուրքիայի վարչապետը կայցելի Հունաստան: Այս լուրը հաստատել է նաեւ Հունաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը: Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերը հազվադեպ են: Երկուսն էլ ՆԱՏՕ անդամ եմ, սակայն տասնամյակներ շարունակ լուրջ հակամարտության մեջ են` կապված Կիպրոսի, ինչպես նաեւ Էգեյան ծովի տարածքային խնդիրների հետ:
2008թ.` վերջին հիսուն տարիների ընթացքում առաջին անգամ, կայացել է Հունաստանի վարչապետի այցը Թուրքիա, իսկ 2010թ. երկար տարիների ընդմիջումից հետո Թուրքիայի վարչապետն է այցելել Հունաստան: