Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը հրաժարական է տվել իր պաշտոնից, հաղորդում է Sky News-ը:
Դիվանագետի խոսքերով, նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը «բարյացակամորեն» իրեն մեկ այլ աշխատանք է առաջարկել, սակայն Հանթը որոշել է վերադառնալ համայնքների պալատ:
Հանթը թագավորության վարչապետի պաշտոնի հավակնորդներից էր, որն արդյունքում զբաղեցրեց Բորիս Ջոնսոնը: Հետաքրքիր է, որ անցյալ տարի Հանթն արտաքին գործերի նախարարի պաշտոնում փոխարինեց հենց Ջոնսոնին:
Breaking: Foreign Secretary @Jeremy_Hunt, Boris Johnson's rival in the Tory leadership contest, is the latest cabinet minister to have left the government.
Follow the latest on the PM's top team here: https://t.co/bDPjwMFTtp pic.twitter.com/jbfnMDr4A1
— Sky News (@SkyNews) July 24, 2019