Արտիստներ Լև Լեշենկոն, Լյուբով Ուսպենսկայան, Ալեքսանդր Սերովը, Ռուսաստանի ֆոտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչներ Վալերի Գազաևը, Յուրի Սյոմինը և Բորիս Իգնատևը դիմել են Մոսկվայի քաղաքային դատարան օրենքով գող Օլեգ Շիշկանովի (հայտնի Շիշկան մականունով) ձերբակալությունը տնային կալանքով փոխարինելու խնդրանքով: Ընդհանուր թվով միջնորդագիրը ստորագրել է 32 հոգի:
Ինչպես լսումների ընթացքում պարզաբանեց քրեական հեղինակության փաստաբան Դարյա Եվմենինան՝ մշակույթի և սպորտի գործիչները անհանգստացած են Շիշկանովի ճակատագրով:
«Մենք նրան երկար տարիներ ճանաչում ենք որպես բարի և համակրելի մարդ, հայրենասեր, սպորտային միջոցառումների կազմակերպիչ»,- ասվում է միջնորդության մեջ: