Բրիտանական հետազոտողները երիտասարդների հոգեկան առողջության համար հնարավոր սպառնալիքի տեսակետից սոցիալական ցանցերի վերլուծություն են անցկացրել: Արդյունքում պարզվել է, որ Instagram-ն ամենավտանգավոր սոցիալական ցանցն է: Սա նշվում է Մեծ Բրիտանիայի առողջապահության թագավորական ասոցիացիայի ուսումնասիրության մեջ:
Հարցմանը մասնակցել է 14-24 տարիքային խմբի 1479 մարդ: Նրանք պատասխանել են մի շարք հարցերի ռեսուրսների վերաբերյալ, այդ թվում՝ YouTube, Instagram, Snapchat, Facebook և Twitter:
Բոլոր հարթակները գնահատվել են 14 տարբեր չափանիշներով, ներառյալ ահաբեկումը, անհանգստությունը, մենակությունը, դեպրեսիան և այլն:
Instagram-ը վտանգավոր է հատկապես աղջիկների համար: Սոցիալական ցանցը հագեցած է «իդեալական» կանանց պատկերներով, ինչը շատերի մոտ անլիարժեքության սինդրոմ է առաջացնում: