Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Դժգույն հաղթանակ հայ-վրացական դիմակայությանն ընդառաջ…

Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլնի» նկատմամբ: Այո, մեր թիմը լուրջ նախադրյալ ստեղծեց Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս գալու, բայց…

«Արարատ-Արմենիան» հանդես եկավ սպասվածից խիստ անհաջող: Երկրորդ կեսի սկզբում մեր մրցակիցը մնաց 10 ֆուտբոլիստներով, և թվում էր, թե «Արարատ-Արմենիայի» խոշոր հաշվով հաղթանակն անխուսափելի է: Հանդիպման ընթացքում դաշտի տերերը 21 հարված են կատարել դեպի մրցակցի դարպասը, որոնցից միայն 4-ն է եղել դարպասի ուղղությամբ: Սա մտահոգիչ վիճակագրություն է, ինչը խոսում է հարձակման օղակի ոչ այնքան արդյունավետ լինելու մասին: Եվ սա այն դեպքում, երբ մրցակիցը կիսասիրողական մակարդակի թիմ էր: Որպեսզի թիմերի որակի տարբերության կոնտրաստն ավելի պատկերավոր լինի, նշենք, որ «Լինկոլնի» կազմում խաղում են ընդամենը 9 ֆուտբոլիստներ, որոնք ունեն տրանսֆերային արժեք, այսինքն՝ պրոֆեսիոնալ խաղացողներ են: Նրանց ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 675 հազար եվրո, մինչդեռ «Արարատ-Արմենիայի» խաղացողներից միայն Զակարիա Սանոկոյի տրանսֆերային արժեքը կես միլիոն եվրո է:

Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիան» շատ ավելի լավ տպավորություն թողեց Շվեդիայի չեմպիոնի դեմ մրցավեճում: Կարելի է ասել, որ մեր չեմպիոնը մոտ էր զորեղ մրցակցի արգելքը հաղթահարելուն: «Կարող էինք և պարտավոր էինք ավելի խոշոր հաշվով հաղթել: Բայց չիրացրեցինք մեր ունեցած գոլային պահերը: Եվ ես դա կապում եմ ոչ թե վարպետության, այլ ուշադրության պակասի հետ: Հակառակորդ թիմն ավելի շատ էր պաշտպանվում: Եվ մեզ համար դա սպասելի էր: Պաշտպանվելն ավելի հեշտ է, քան հարձակվելը»,- խաղից հետո ասել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Վերջինիս խոսքով՝ խաղի ելքի վրա իր ազդեցությունն ունեցավ տոթ եղանակը: «Երկրորդ կեսում մենք սկսեցինք կիսատ գործել՝ կիսատ փոխանցումներ, կիսատ պաշտպանություն: Դրա համար էլ գուցե արժանի չէինք երրորդ կամ չորրորդ գոլին»,- ասաց նա:

Վարդան Մինասյանը ըստ էության ներկայացրել է երեկվա հանդիպման օբյեկտիվ պատկերը: ԱԻԿ-ի դեմ հանդիպումներում Մինասյանի ֆուտբոլիստները տակտիկապես գրագետ գործեցին: Երևանյան խաղում հենց ճիշտ մարտավարական գործողությունների շնորհիվ հաղթեցինք:

Ինչևէ, որքան էլ որ զարմանալի է, «Լինկոլնի» գլխավոր մարզիչ Վիկտոր Աֆոնսոն կրած պարտությունը կապում է մրցավարի հետ: «Իմ կարծիքով՝ այս խաղում մրցավարն ավելի վստահ պետք է գործեր, մենք մի շարք հարցերում համաձայն չենք նրա հետ: Երբ մնում ես տասը ֆուտբոլիստով, ապա սկսում ես ավելի շատ պաշտպանվել: Մենք դեռ մեկ հանդիպում ևս ունենք, և ամեն ինչ դեռ որոշված չէ»,- ասել է Ջիբրալթարի չեմպիոնի գլխավոր մարզիչը:

Վստահ ենք, որ եթե դաշտի տերերը երեկ հաղթեին խոշոր հաշվով, Աֆոնսոն չէր համարձակվի նման հայտարարություն անել: Ավելի ստույգ՝ մեր չեմպիոնի ոչ դժգույն խաղը թույլ է տվել, որ կիսասիրողական թիմի մարզիչը պարտությունը կապի այլ գործոնների հետ:

Կարծում ենք, որ «Արարատ-Արմենիայի» անհամեմատ ավելի թույլ խաղը ևս մեկ պատճառ ունի: Հայաստանի չեմպիոնն ուղղակի թերագնահատեց մրցակցին՝ վստահ լինելով, որ հեշտ հաղթանակ է տանելու: Պատասխան հանդիպումից առաջ վստահաբար կարելի է ասել, որ «Արարատ-Արմենիայի»՝ Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլ դուրս գալու հնարավորությունը բավական մեծ է:

Իսկ այս փուլում մեզ սպասում է անհամեմատ ավելի ուժեղ մրցակից: Ամենայն հավանականությամբ, երրորդ փուլում «Արարատ-Արմենիան» կմրցի Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» հետ: Վերջինս Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին խաղում երեկ սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջել է Զագրեբի «Դինամոյին»: Կասկածից վեր է, որ խորվաթական թիմն արդեն իսկ վճռել է դիմակայության ելքը: Նշենք, որ չնայած պարտության՝ «Սաբուրթալոն» հարձակողական և դինամիկ ֆուտբոլ ցուցադրեց: Սա խոսում է այն մասին, որ հայ-վրացական սպասվող դիմակայությունը թեժ է լինելու: Հայ վրացական ֆուտբոլային դիմակայությունները, որպես կանոն, լարված են լինում: Սպասվող դիմակայությունը առանձնանում է նրանով, որ միմյանց հետ մրցելու են երկու երկրների չեմպիոնները Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում:

Նշենք, որ մեր թիմերից ոչ մեկին երբևէ չի հաջողվել հաղթահարել եվրագավաթների մրցաշարերի որակավորման երրորդ փուլը: «Արարատ-Արմենիան» ունի բացառիկ հնարավորություն պատմական արդյունք գրանցելու: «Լինկոլնի» հետ պատասխան հանդիպումը պետք է լինի նախապատրաստական և ստուգողական մրցավեճ կարևորագույն դիմակայությունից առաջ:

«Լինկոլն»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 30-ին, Ջիբրալթարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում