Լոնդոնի «Արսենալ»-ն ընկերական խաղում մրցել և պարտվել է Մադրիդի «Ռեալ»-ին:
ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող «զինագործները» International Champions Cup-ի շրջանակներում մրցեցին «Ռեալ»-ի հետ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով և հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով: «Ռեալ»-ի ֆուտբոլիստներն ավելի դիպուկ էին:
Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 75-րդ րոպեին: