Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի գլխավոր տնօրենի պաշտոնից հեռացված Նիկոլոզ Գվարամիան Կիև է մեկնել, որտեղ բնակվում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Նշվում է, որ նրա հետ Ուկրաինա է մեկնել նաև Սաակաշվիլիի հետ մտերիմ պատգամավոր և գործարար Կոբա Նակոպիան, որի որդին ընկերության բաժնետերերից էր։
Վերջերս ՄՒԵԴ-ի որոշմամբ հեռուստաալիքի վերահսկողությունը վերադարձվել է գործարար Կիբար Խալվաշիին, որը Գվամարիային պաշտոնանկ է արել սադրիչ հայտարարությունների համար, ներառյալ՝ Վրաստանից Ռուսաստան ներկրվող գինում միզելու խոստման։