Մոսկվան երբեք չի ձգտել վատացնել Թբիլիսիի հետ հարաբերությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք երբեք չենք ձգտել վատացնել Թբիլիսիի հետ հարաբերությունները: Միխայիլ Սաակաշվիլիի օրոք հենց վրացական ղեկավարությունը խզեց դիվանագիտական հարաբերությունները՝ փորձելով սահմանափակել մեր տնտեսական համագործակցությունը: Մենք սերտ առևտրային և ներդրումային կապեր ունեինք: Այժմ առևտուրը վերսկսվել է: Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը դրանից անհարմար է իրեն զգում: Մենք բացասական չենք վերաբերվում և կանխակալ չենք վրացի ժողովրդի հանդեպ, հակառակը, մենք դարերով միասին ենք ապրել, գնահատում ենք միմյանց մշակույթն ու սովորույթները»,- ասել է Լավրովը: