MAD-FIRES-ը ներկայացրել է ամերիկյան Raytheon ընկերությունը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է ընկերության Twitter-ի պաշտոնական էջում:
MAD-FIRES-ը նորարարական որսիչ է, որն իրենից կարգավորվող հրետանային արկ է ներկայացնում: Դրա մշակումն իրականացվում է DARPA պաշտպանական հետազոտությունների գործակալության պատվերով:
Հրապարակված տեսանյութում չինացիները հականավային հրթիռներ են արձակում ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի ուղղությամբ, սակայն MAD-FIRES-ի հնարավորությունների շնորհիվ սպառնալիքը հաջողվում է վերացվել առանց ԱՄՆ նավատորմի համար որևէ հետևանքների:
Նշվում է, որ Պենտագոնի պահանջներին համապատասխան, նոր MAD-FIRES զինամթերքը պետք է հարմար լինի 20-40 մմ տրամաչափի զենքերից կրակելու համար: Սա կարող է նվազեցնել համալիրի արժեքը և կնպաստի ավելի մեծ միավորման:
Here's how DARPA's MAD-FIRES interceptor would take out multiple waves of anti-ship missiles, unmanned aerial vehicles and other threats. More: https://t.co/tyD2bkShjv pic.twitter.com/Wy4JTwhxYC
— Raytheon Technologies (@RaytheonTech) July 22, 2019