Ամերիկացի դերասան Վին Դիզելի կրկնորդը վնասվածքներ է ստացել «Ֆորսաժ 9» ֆիլմի նկարահանումների ժամանակ, հաղորդում է Daily Mail-ը:
Նշվում է, որ կասկադյոր Ջո Ուոթսի անվտանգության պարանն անսպասելի կտրվել է պատշգամբից ցատկելիս: Տղամարդը ընկել է գլխի վրա:
Պարզաբանվում է, որ Ուոթսին Լոնդոնի հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով: Նրան արհեստական կոմայի մեջ են գցել:
Բացի այդ, կասկադյորի հարսնացուն՝ Թիլի Փաուելը սոցցանցերում պատմել է, որ Ուոթսի վիճակը բժիշկները որպես կայուն են գնահատում:
Աղբյուրները հայտնում են, որ Վին Դիզելը «հազիվ է զսպել արցունքները», երբ տեղի է ունեցել միջադեպը: