Բրազիլացի գիտնականները խորհուրդ են տվել բաց չթողնել նախաճաշը, քանի որ դա կարող է վնասել առողջությանը, տեղեկացնում է RenTV-ն:
Գիտնականները հստակեցրել են, որ նախաճաշից հրաժարվելը կարող է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և սրտանոթային հիվանդությունների առաջացման և զարգացման վտանգ հանդիսանալ:
Բացի այդ, փորձագետները խորհուրդ են տվել հատկապես դեռահասներին առավոտյան անպայման նախաճաշել:
Ինչպես նշել են բրազիլացի գիտնականները, նախաճաշը անտեսելը կարող է դեռահասների մոտ ճարպակալում առաջացնել: