Նելսոնների ընտանիքը ընկերների հետ հանգստյան օրերին որոշել է ձկնորդությամբ զբաղվել։ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեյփ-Քոդ նեղուցում նրանք ձուկ են որսացել և ողջ ընթացքը նկարահանել են։ Այն առանց միջադեպի չի անցել։
Կինը ձգում է կարթաթելը, այդ պահին ջրից դուրս է թռչում սպիտակ շնաձուկը, որն այնքան մոտ է գալիս, որ ձկան հետ քիչ է մնում ատամներով բռնի նաև Նելսոնների որդուն։