ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, Բորիս Ջոնսոնին Բրիտանիայի պահպանողական կուսակցության առաջնորդ և երկրի վարչապետ ընտրվելու առիթով շնորհավորելիս սխալ է թույլ տվել։ Twitter- ի օգտատերերը նկատել են դա:
Սոցցանցում Իվանկան Ջոնսոնին անվանել է «Միացյալ Քինգսթոն»-ի վարչապետ: Սխալը հետագայում շտկվել է, սակայն օգտատերերը հասցրել են սքրինշոթ անել այն:
Saving before it gets deleted: "United Kingston" pic.twitter.com/GrKJ6yGgbJ
— Kyle Griffin (@kylegriffin1) July 23, 2019