Հուլիսի 22-ին լրացել է արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի որդու՝ արքայազն Ջորջի 6 տարին։ Տոնի առթիվ Քենսինգթոնի պալատում հատուկ երեկույթի են պատրաստվում։
The Sun-ի տեղեկացմամբ՝ Մեծ Բրիտանիայում արքայական ընտանիքի անդամների ժամանման ժամանակ «կախարդական» երեկույթ կկազմակերպվի ժառանգի ծննդյան օրվա կապակցությամբ: Հիմնական թեման, որ տղան իսկապես սիրում է, կախարդության և մոգության աշխարհն է:
Տղայի ծնողներն արդեն հրաշագործներ և դեկոր են պատվիրել, մասնավորապես կախարդական պալատ, որտեղ փոքրիկ հյուրերը կարող են խաղալ։